«Բարի եկաք CASINOLAND». Հայկ Դեմոյանը քննադատում է խաղատների գովազդը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Բարի եկաք CASINOLAND». Հայկ Դեմոյանը քննադատում է խաղատների գովազդը

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, քննադատելով «Զվարթնոց» օդանավակայանում խաղատները գովազդելու քաղաքականությունը: Դեմոյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:


«Ընդունված է համարել, որ տարբեր երկրներում օդանավակայանի ժամանման սրահը հանդիսանում է տվյալ երկրի այցեքարտն ու առաջին ցուցադրական-գովազդային տարածքը, որտեղ այցելուների մոտ առաջին տպավորթյուններն են ձևավորվում այդ երկրի, այնտեղ ապրող ժողովրդի ու թողած մշակութային ժառանգության մասին:


Օրինակ, Վիեննա ժամանելուց հետո, ուղեբեռը ստանալու ընթացքում զբոսաշրջիկները հենց ուղեբեռը ստանալու ժապավենի հետնամասի գովազդային վահանակներից տեղեկանում են թե ինչ մշակութային իրադարձություններ են սպասվում Վիեննայում, կամ ինչ նոր ցուցադրություններ կան Վիեննայի նշանավոր թանգարաններում: Օդանավակայանի պատերից մեկի վրա կարելի է նույնիսկ տեսնել Մոցարտի գործերի նոտաները: Այլ կերպ ասած, ավստրիացիները շատ ճիշտ ու գրագետ բրենդավորել են իրենց մշակութային այցեքարտը և այն հրամցնում են իրենց երկիր ժամանած օտարերկրացիներին, ովքեր, ի դեպ, իրենց արդեն զգում են Վիեննայում` Շտրաուսի հանրահայտ գործերի հնչյունների ներքո Ավստրիական ավիաուղիների օդանավերի սրահ մտնելով:


Իսկ ի՞նչ են տեսնում և ի՞նչ տեղեկություն են ստանում Երևանի Զվարթնոց օդանավակայանի ժամանման սրահում հայտնված զբոսաշրջիկները: Կատարյալ մի խայտառակություն: Օդանավակայանի սպասասրահը ողողված է տարբեր կազինոներ գովազդող մեծադիր վահանակներով ու էկրաններով: Դրանք ամենուր են, բոլոր անկյուններում: Ու պատկերացրեք, թե ինչպես են ժամանողների մոտ հօդս ցնդում Մատենադարանի, Խաչատուրյանի, Գառնի-Գեղարդի ու առաջին քրիստոնյա երկրի մասին պատկերացումները: Առավել զավեշտական է, երբ կազինոների գովազդները մեկտեղված են ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի առիթով զետեղված գովազդային վահանակների հետ:


Անձնագրային ստուգում անցնելիս և Հայաստանի Հանրապետության սահմանը հատելիս մեր երկիր այցելած հյուրերին ողջունող առաջին գովազդային մեծադիր վահանակը միայն ռուսերենով և անգլերենով գովազդում է … Դուբայի Կեմպինսկի հյուրանոցը: Այս պարագայում տեղին կլինի հյուրերի այն հարցը, թե արդյո՞ք իրենց պատկերացրած հին մշակույթ ունեցող երկիրն են ժամանել:


Ահավասիկ լուսանկարներ Զվարթնոց օդանավակայանի կազինոակենտրոն ժամանման սրահից` համեմատված Վիեննայի օդանավակայանի նույն սրահի հետ: Որքան որ տեղյակ եմ, արդեն երկու տարի է ինչ աշխատանքներ են տարվում Հայաստանի ու մեր մշակույթի բրենդավորման ուղղությամբ` զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովելու նպատակով:


Բիզնեսը, բիզնես, բայց սա այն դեպքն է, երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը, անցած սերունդների թողած ժառանգությունը ներկայացնելու փոխարեն մեր երկիրն ու մեր մշակույթը կազինոներով ներկայացնելու անընդունելի փաստին:

Ներկա պահին, ցավոք, չունենք ազգային փոխադրող ավիաընկերություն, որն իր հերթին պետք է դառնար մեր երկրի ու մեր մշակույթի այցեքարտն ու գովազդողը:


Չնայած այս հանգամանքին, պետք է վերջ տալ մեր երկիրն ու մշակույթը վարկաբեկող այսպիսի ստորացուցիչ ու նողկալի դրսևորումներին:


Իսկ դա պետք է լինի համապատասխան պետական մարմինների ուշադրության կենտոնում…»:





Источник: www.1in.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 479


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v