Տնօրենը նաև հրաժարվեց այն խոսակցություններից, թե երեխային հորդորել է տանել հատուկ դպրոց: «Ծնողն ինքն է ասել, որ երեխան նախկինում հաճախել է հատուկ դպրոց, սակայն մանկավարժների կրթության մակարդակը ծնողին չի բավարարել, ինչպես նաև այնտեղ հաճախող երեխաների վիճակը շատ ավելի ծանր է եղել քան իր երեխայինը: Հատուկ դպրոցի վերաբերյալ մեր խոսակցությունը այսքանն է եղել, իմ կողմից որևէ առաջարկ չի արվել»,-եզրափակեց տնօրենը: