Պատրաստվեք ցրտերին
- 17.10.2019, 12:28,
- 911 » Եղանակը Հայաստանում
- 0

Այսօր և առաջիկա 2 օրերին գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում` անձրև և ամպրոպ, հայտնում է ԱԻՆ–ը:
«Օդի ջերմաստիճանը 20-21-ին աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով»,–նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Մայրաքաղաք Երևան նույնպես տեղումները կհասնեն հոկտեմբերի 20-21-ին։ Մինչ այդ կպահպանվի առանց տեղումների եղանակը:
Այսօր հանրապետությունում ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Արմավիրի, Արարատի, Արագածոտնի ու Վայոց Ձորի մարզերում`28 աստիճան տաքություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15–ին ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ում «առաջարկել» էր իրեն կոչում տալ տաք ձմռան մասին կանխատեսում անելու համար։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 226