Երեկ՝ փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
ՌԴ քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության Նովգորոդ քաղաքի բնակիչ, 21-ամյա Դենիս Շիլովը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Հանքավան ընթանալիս՝ իր վարած Mercedes մակնիշի 01 XC 077 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 18-ամյա Անաստասյա Կիրպիչնիկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն:
Վարորդն ու վիրավորը ժամանել էին Ռուսաստանից, ժամանակավորապես հանգստանում էին Ծաղկաձորում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: