• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 12:14 – Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել 
  • 22:34 – ՀՀ կառավարության նվերը Վանաձորին 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին 
  • 12:08 – Այս արտահայտությունը արգելվում է ասել տղամարդուն 

Զինված տղամարդը կրակել է դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է 1 տարեկան երեխան. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել

  • 18.12.2015, 21:34,
  • 911
  • 0
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեկտեմբերի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։


Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հարձակվել են Բաշինջաղյան փողոցի սեփական տներից մեկի վրա, հնչել են կրակոցներ, կան վիրավորներ։


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փորձագետների մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, ձեռնարկվել անհետաձգելի գործողություններ՝ պարզելու դեպքի հանգամանքները։


Նախնական տվյալներով՝ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ի սահմաններում, զինված և դիմակավորված անձը մուտք է գործել տուն, որտեղ այդ պահին եղել է նաև մանկահասակ երեխա և հրազենի ու դանակի գործադրման սպառնալիքով պահանջել թանկարժեք զարդեր, գումար։ Իր հետ բերված թիվ 152946, 12 տ/չ, «Cherchill» տիպի ողորկափող հրացանից տղամարդը կրակոցներ է արձակել տանը գտնվող անձանց ուղղությամբ, որի հետևանքով երեք անձ ստացել է հրազենային բազմաբեկոր վնասվածքներ։


Զինված անձի հանցավոր գործողությունները կանխելու նպատակով ընտանիքի անդամները դիմադրություն են ցույց տվել, որի ժամանակ կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել տուն ներխուժած զինված տղամարդուն։ Վերջինս, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Քննությամբ պարզվել է նրա ինքնությունը, ով Երևանի բնակիչ Գ.Սարգսյանն է՝ ծնված 1976թ.։


Ստորին վերջույթների հրազենային բազմաբեկոր վիրավորումներով 3 անձ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Ընտանիքի հայրը, տանտիրուհին և դայակը ճանաչվել են տուժող։


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ողորկափող 12մմ տրամաչափի «Cherchill» տեսակի հրացանը՝ փամփուշտներով, ինչպես նաև՝ որսորդական դանակը: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժողների և տուն ներխուժած անձի հագին եղած հագուստները։ Քրեական գործով էական հանգամանքների պարզաբանման նպատակով նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ։


Միջնորդություն է ներկայացվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ տուն ներխուժած անձի՝ Գ.Սարգսյանի բնակության վայրում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ, որը դատարանը մերժել է:


Առգրավվել է տանն առկա տեսախցիկների տեսանկարահանող սարքերի՝ դեպքի վերաբերյալ տեսագրությունը, որն օրենքով սահմանված կարգով ենթարկվել է զննության: Քննության ընթացքում հստակեցվել է դեպքերի զարգացման հաջորդականությունը։


Պարզվել է, որ զինված անձի՝ տուն ներթափանցելու պահին տանը եղել են միայն կանայք (տանտիրուհին, մայրը, դայակը) և 1 տարեկան երեխան։ Ընտանիքի հայրը տուն է եկել ավելի ուշ՝ հեռախոսով լսելով ահաբեկման ձայներ։


Քննության տվյալներով՝ ամուսինը զանգել է կնոջ հեռախոսահամարին, հեռախոսազանգը միացել է, սակայն կինը չի խոսել, փոխարենը լսվել է մի տղամարդու ձայն, ով ահաբեկել է ընտանիքի անդամներին, նրանցից պահանջել գումար` սպառնալով սպանել: Նա անմիջապես գնացել է տուն, իսկ վարորդին հանձնարարել զանգել ոստիկանություն։ Զինված տղամարդու կողմից արձակված կրակոցներ են արձակվել ընտանիքի հոր, կնոջ և դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է մանկահասակ երեխան։
Դեպքի առթիվ Աջափնյակ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։


Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։


Share Buttonvar hupso_services_c=new Array("twitter","facebook_like","facebook_send","google","email","print");var hupso_counters_lang = "en_US";var hupso_image_folder_url = "";var hupso_url_c="";var hupso_title_c="Զինված տղամարդը կրակել է դայակի ուղղությամբ, ում գրկին եղել է 1 տարեկան երեխան. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել";

Источник: armcrimenews.com хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 434


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v