Սահմանային լարվածությունը վերջին 3 օրերին աճել է, կա 3 վիրավոր » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Սահմանային լարվածությունը վերջին 3 օրերին աճել է, կա 3 վիրավոր

  • 08.12.2015, 12:23,
  • 911
  • 0
Սահմանային լարվածությունը վերջին 3 օրերին աճել է, ինչի հետեւանքով հայկական կողմը 3 վիրավոր ունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, մյուսներինը՝ բավարար:


«Եվ երեկ, եւ այսօր իրավիճակը հայկական կողմը վերահսկում է, սակայն երեկ եւ այսօր հնչել են կրակոցներ: Կրակոցներ են հնչում ոչ միայն հրաձգային զենքից, այլեւ ականանետից ընդհուպ մինչեւ 120 միլիմետրանոց ականանետ»,- ասաց Սեյրան Օհանյանը:


Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանը միշտ զսպվածություն է ցուցաբերել Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, մինչդեռ դա Ադրբեջանի կողմից ընդունվել է որպես թուլություն:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ, որը հետ էր մղվել: Ծավալված մարտերի ընթացքում մահացել էր ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Գրիգորյանը:





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 843


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v