Հարցին, ինչո՞ւ են ստուգումները ձգձգվում մինչեւ հիմա (դրանց մեկնարկի մասին հայտարարվեց փետրվարին), նախարարը պատասխանեց, որ պատճառը Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապված բիզնես-ակտիվների մեծ ծավալով:
«Հարցեր են առաջանում, որոնք դիտարկում ենք եւ լուծում: Աշխատանքի ծավալը մեծ է եւ բավական բարդ: Ստուգումները կշարունակվեն այնքան, որքան հարկ կլինի օրենքի շրջանակում»,- հայտարարեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտի սկզբին Ծառուկյանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:
Լուրեր Հայաստանից — NEWS.am