Կալանավորել են քաղցկեղով հիվանդ մի քաղաքացու. նրա ցավերը մեղմացնում են քնաբերով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կալանավորել են քաղցկեղով հիվանդ մի քաղաքացու. նրա ցավերը մեղմացնում են քնաբերով

  • 04.11.2019, 08:16,
  • 911
  • 0
Կալանավորել են քաղցկեղով հիվանդ մի քաղաքացու. նրա  ցավերը մեղմացնում են քնաբերով
Կալանավորել են մի քաղաքացու,  որը ծանր հիվանդ է քաղցկեղով: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց ասացին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները:

Նշենք, որ նրանք բողոքում են դատարանի կալանքի որոշման դեմ, պնդում են, որ իրենց քաղցկեղով հիվանդ համագյուղացին չի կարող գտնվել կալանքի տակ եւ բուժում ստանալ:

«Կալանավորել են մի քաղաքացու,  որը ծանր հիվանդ է քաղցկեղով, արդյոք իշխանությունը պատասխանատու է էս մարդու կյանքի համար: Էս մարդը հարգված, գյուղում սիրված մարդ է: Մենք հասկանում ենք, որ ինքն օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց սա չի նշանակում, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդուն կալանավորեին, ասենք կարար լիներ տնային կալանք: Հիմա մենք պահանջում ենք դատախազությանը, որպեսզի փոխվի քաղաքացու խափանման միջոցը, պահանջում ենք անհապաղ առողջապահության նախարարությունը քայլեր ձեռնարկի, քանի որ մենք հնասկանում ենք, որ քրեակատարողական հիմնարկում չենք կարող բուժել քաղցկեղ հիվանդությունը: Իշխանությունները շատ են սիրում ասել` մեր քաղաքացին բարձրագույն արժեք է, թող խոսքով ապացուցեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ նա 2 մանկահասակ երեխա ունի:

Ակցիայի մյուս մասնակիցն էլ ասաց, որ կալանավորվածի ցավերը մեղմացնում են քնաբերով. «2 ժամը մեկ Շտապօգնությունը գնում է, քնաբերը սրսկում է, թողնում, գնում  է»:

Կալանավորված Գրիշա Հակոբյանի եղբայրն էլ ասաց, որ իր եղբորը հանդիպել է, վիճակը շատ ծանր է:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:

Դատախազությունից էլ բողոքի ակցիա անցկացնողներին հորդորեցին մի քանի հոգով ներկայացնել խնդիրը դատախազությունում, ինչին նրանք չէին համաձայնում, պնդում էին, որ պետք է լրատվամիջոցներն էլ ներկա լինեն:

Ի վերջո դատախազությունից համաձայնվեցին եւ ակցիայի մասնակիցներն այս պահին լրագրողների հետ հանդիպում են Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյան: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 163


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v