• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մոսկվայում 33-ամյա հայ տղամարդ է սպանվել

  • 20.08.2015, 19:07,
  • 911
  • 0
Մոսկվայում օգոստոսի 18-ին հայ է սպանվել:


NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանված Ա. Ալավերդյանը վանաձորցի է, 33 տարեկան, երկար տարիներ ապրել եւ աշխատել է Մոսկվայում:


Մեր տեղեկություններով՝ տղամարդը մահացել է ավազակային հարձակման ժամանակ ժամը 23:00-ի սահմանում հրազենից արձակված կրակոցից:  Նախնական տեղեկություններով՝ 4 տղամարդ հարձակվել են կայանված «Տոյոտա» մակնիշի մեքենայի վրա, կոտրել ապակիներն ու  մեքենայում գտնվող կնոջից գումարով պայուսակը հափշտակելով՝ դիմել փախուստի: Մեքենայում գտնվող 3 տղամարդկանցից մեկը՝ վարորդը, հետապնդել է նրանց, հափշտակողները նետել են պայուսակը եւ հեռացել: Վերադառնալով մեքենայի մոտ՝ վարորդը հայտնաբերել է, որ իր երկու ընկերներն այնտեղ չեն: Քիչ անց նրանցից մեկին գտել է մեքենայից ոչ հեռու՝ հրազենային վնասվածքից մահացած: Ընդ որում, մյուս ընկերն անհետացել է:


Ըստ Интерфакс-ի աղբյուրի՝ ոստիկանությունը ենթադրում է, որ անհետացած տղամարդն էլ հենց ավազակային հարձակումն իրականացնողներին տեղեկացրել է մեքենայում գտնվող գումարի մասին:


Հարուցվել է քրեական գործ սպանության և ապօրինի զենք կրելու հատկանիշներով: Հանցագործները դեռևս չեն հայտնաբերվել:





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 565


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր