Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել

  • 15.10.2019, 08:46,
  • 911
  • 0
Ցնցող մանրամասներ.Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել
Ավելի քան մեկ տարի է` ՌԴ-ում դատարանը քննում է հորը դաժանորեն սպանած Խաչատուրյան քույրերի գործը: Վերջերս գործի առնչությամբ ցնցող մանրամասներ են ի հայտ եկել, գրում է РИА Новости-ն:

Անցյալ տարվանից հանրությունը հետևում է Խաչատուրյան քույրերի ճակատագրին (20-ամյա Քրիստինայի, 19-ամյա Անգելինայի, 18-ամյա Մարիայի): 

Ըստ քույրերի փաստաբանի` Խաչատուրյանը հատուկ «զանգ» է ունեցել, որի օգնությամբ նա դուստրերին կանչում էր իր մոտ և տարբեր հրահանգներ տալիս` ուտելիք, խմիչք բերել, կանգնել կողքը, մինչև նա չքնի և այլն:

Տանը հատուկ կանոններ են գործել, որոնց չհետևելու դեպքում հայրը դաժանորեն պատժել է դուստրերին: Փաստաբանների խոսքով` հայրը նույնիսկ մի քանի անգամ օդամղիչ ատրճանակով կրակել է աղջիկների ուղղությամբ:

Ուսումնասիրելով բոլոր փաստերը` իրավապահ մարմինները, այնումենայնիվ, համոզվում են, որ աղջիկները, ամեն դեպքում, երկար ժամանակ հոր ծաղրուծանակի զոհն են եղել:

Վերջերս հայտնի են դարձել դատաբժշկական փորձաքննության մանրամասները: Երկար ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են գործի բոլոր մասնրամասները` Միխայիլ Խաչատուրյանի հոգեբանական պատկերի վերաբերյալ եզրակացություն տալու համար:

Ըստ mash.ru-ի տվյալների` դատաբժշկական փորձագետները պարզել են, որ Խաչատուրյանը հոգեկան խանգարումներ է ունեցել, որի հետևանքով նրա մոտ ագրեսիայի ծայրահեղ դրսևորումներ են եղել:

Բացի դրանից` Խաչատուրյանը «հիպերդերային համախտանիշ» է ունեցել, ինչը ենթադրում է կանանց հանդեպ ծայրահեղ ատելության դրսևորումներ և նրանց նսեմացնելու շարունակական ցանկություն:

Այս ամենի համատեքստում նաև պարզ է դարձել, որ Խաչատուրյանը դուստրերից մեկին բռնությամբ սեռական մերձեցման է պարտադրել: Աղբյուրը չի նշում, թե քույրերից հատկապես ով է ենթարկվել նման բռնության, սակայն հայտնի է, որ այն կես տարուց ավելի է ձգվել:

Փաստաբանները հույս ունեն, որ գործի բոլոր հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պաշտպանյալները վերջիվերջո ազատ կարձակվեն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 152


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v