• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Տեսանյութ.Էդ գումարները բերեք՝ դրեք տեղը, թե չէ ձեզ կվերացնենք. «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին աշխատակցի ցուցմունքը

  • 30.08.2019, 09:13,
  • 911
  • 0
Տեսանյութ.Էդ գումարները բերեք՝ դրեք տեղը, թե չէ ձեզ կվերացնենք. «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին աշխատակցի ցուցմունքը
«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախկին աշխատակից Արմեն Խալաթյանը։ Վերջինս հայտնեց, որ դատավարության մասնակիցներից ճանաչում է գործով ամբաստանյալներին և տուժողին՝ Արման Մկրտումյանին, որի հետ աշխատանքային հարաբերություններ է ունեցել։

Վկան դատարանին պատմեց 2016թ. մարտին ընկերությունում տեղի ունեցած հայտնի ժողովի մանրամասները։

Ըստ Խալաթյանի՝ ժողովին ներկա են եղել Բարսեղ Բեգլարյանը, նրա որդին՝ Նարեկ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանը, Սուրեն Մխիթարյանը, Արման Մկրտումյանը և այլ անձինք։

«Ես ժողովին ներկա չեմ եղել, սակայն նիստերի դահլիճի մոտ գտնվող սրճարանից երևում էր, թե ներսում ինչ է կատարվում, քանի որ արանքում ապակիներ կային։  Ապակիներից տեսա, որ խոսակցության ընթացքում Հրայր Հովսեփյանը տեղից վեր կացավ, մոտեցավ Արմանին և հարվածեց՝ գցեց նրան ներքև, հետո քաշելով բերեց դռան մոտ։ Ժողովից հետո իջա, տեսա Արմանի դեմքը կարմրած էր, վախեցած էր, մի պահ նայեց ինձ, հետո գնաց դեպի դուրս, մոտեցավ Հրայր Հովսեփյանի մեքենային, Արմանի հետ գնացին, մոտ 20-30 րոպե հետո Արմանին տեսել եմ արդեն ընկերության տարածքում»,–պատմեց վկան։

 Խալաթյանը հայտնեց, որ ժողովի ավարտից հետո, երբ բոլորը գնացել էին, մոտեցել է Արման Մկրտումյանին՝ պարզելու, թե ինչու՞ են իրեն հարվածել։

«Իրար հետ գնացինք ընկերության մոտ գտնվող զրուցարան։ Արմանը պատմեց, որ Հրայր Հովսեփյանն իրեն զենքով սպառնացել է, որ տունն իրենց անունով ձևակերպի։ Արմանը  սփրտնած էր, ասաց, որ ցանգել է իր մորը, ասել, որ նման բան են պահանջում, ես էլ ասացի, որ հեսա կպարզվի, որ դու կապ չունես յուրացումների հետ և քեզ բաց կթողնեն, մի վախեցիր։ Այդ պահին ես իրե փորձում էի մխիթարել, քանի որ վատ վիճակում էր, զրուցեցինք, վերադարձանք ընկերություն»,–հայտնեց նա։

Վկան հիշեց, որ դրանից հետո Արման Մկրտումյանն իր ներկայությամբ բարձրախոսով զանգահարել է Բարսեղ Բեգլարյանին.
«Բեգլարյանը հարցրեց, թե ի՞նչ արեցիր,  Արմանը պատասխանեց, որ գնացել է տունը գնահատելու, Բեգլարյանն էլ ասաց, թե շուտ արեք, արագացրեք»։

Վկան նաև դատարանին հայտնեց, որ նախքան այդ ժողովը, ընկերությունում մեկ անգամ էլ է ժողով եղել, որի ընթացքում Բարսեղ և Նարեկ Բեգլարյանները իրեն, ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին և ընկերության հաշվապահին սպառնացել են «Էդ գումարները բերեք, դրեք տեղը, թե չէ ձեզ կվերացնենք»։

Արմեն Խալաթյանը նաև հայտնեց, որ աշխատանքից ազատվելուց հետո Նարեկ Բեգլարյանն իրեն 2 մլն դրամ չի վճարել, ինչից հետո ինքը դիմել է դատարան։

«Նարեկ Բեգլարյանին հարցրել եմ, թե ինչու՞ ինձ չեք վճարում, մենակ ե՞ս եմ, որ աշխատել եմ, չեք տալիս փողերս. ասաց խի՞ մենակ դու, հենա Արմանի ձեռքից տունն ենք վերցրել»,–պատմեց վկան։

Նշենք, որ 2017–ին ՍՊԸ-ի աշխատակից Արմեն Խալաթյանը դիմել է դատարան եւ պահանջել, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ն վճարի իր աշխատավարձը: Արդյունքում, 2018 թվականի հունիսին դատարանը որոշել է «ՖլեշՄոտորս» ՍՊԸ-ից հօգուտ Արմեն Խալաթյանի բռնագանձել 445 հազար 410 դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար, ինչպես նաեւ 196 հազար 685 դրամ դրամ` որպես չվճարված աշխատավարձից բացի վերջնահաշվարկի այլ գումար:

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել էր։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 16


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →