• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 17:35 – Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 19:15 – Տեսանյութ.Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները 
  • 11:24 – Ընտրելով Ձեզ դուր եկած սիմվոլը` բացահայտեք հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին 

«Ժամանակ». Ոսկու շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է, մարդիկ սառեցնում են իրենց ԱՁ-ները

  • 14.08.2015, 18:29,
  • 911
  • 0
«Ժամանակ» թերթը գրում է. «Բաղնիքի» եւ ոսկու մյուս շուկաներում «կատաստրոֆիկ» վիճակ է՝ փաստում են ոսկեգործությամբ զբաղվողները: Ամեն օր փակվում են նոր ԱՁ-ներ, ու շուկայում սեղանիկները մնում են դատարկ:


Սեպտեմբերի 1-ից իր ԱՁ-ն է պատրաստվում փակել նաեւ տիկին Շողիկը: «Առեւտուրը համարյա 90 տոկոսով հետ է գնացել, բացարձակ առեւտուր չկա: Ուղիղ 2 տարի է՝ ես իմ նախկին կուտակած ապրանքները վաճառում եմ ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որպեսզի կարողանամ վճարել հարկերն ու վարձավճարները: Ես 2 տարուց ավելի շահույթ չեմ ունեցել, ու այլեւս այսպես շարունակելն անհնար է: Ես սեպտեմբերի 1-ից փակում եմ իմ ԱՁ-ն»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Շողիկը:


Վերջինիս խոսքով՝ իրենք հույս ունեին, որ գոնե շուկայի սեփականատերերը մի քիչ կիջեցնեին վարձավճարները, բայց անօգուտ: Ոչ ոք ոչ մի զիջման չգնաց, եւ այս վիճակով այլեւս հնարավոր չէ աշխատել: «Ոչ մեկի կողմից ոչ մի մոտեցում չեղավ, ոչ մի գրոշ վարձավճարներից չիջեցվեց, ու այլեւս հնարավոր չէ գոյատեւել եւ այլ միջոցներով աշխատած գումարը դնել էս գործի մեջ, անօգուտ է: Շուկայի տերերն էլ համառում են, թե իրենք էլ են հարկեր տալիս, իրենց վրա էլ է գումար դրված: Սա է իրականությունը»,- հավելեց տիկին Շողիկը:


Նրա խոսքով՝ առաջիկայում ավելի վատ է լինելու, քանի որ այս երկու ամսվա մեջ գոնե չնչին առեւտուր լինում էր, քանի որ սփյուռքահայեր, տուրիստներ շատ կան քաղաքում, բայց «սեպտեմբերից իսկական կատաստրոֆիկ վիճակ է լինելու: Բոլորը դրանում կհամոզվեն ու նույնպես կսկսեն փակել իրենց կետերը:

Չէր կարելի մի գործունեության վրա 10 տեսակի հարկ դնել, ոսկու գինը բարձրացնել ու ակնկալել, որ էդ վիճակում առեւտուր կլիներ»,- նկատեց մեր զրուցակիցը:


Նույն վիճակն էր նաեւ Մալաթիայի ոսկու շուկայում: Խմբագրություն զանգահարած աշխատակիցը հորդորում էր գնալ եւ նկարահանել դատարկ սեղանները: «Ապշելու բան է, ամեն օր 2-3 հոգի իրենց իրերը հավաքում են ու գնում, ու սա կառավարությունն անվանում է ոլորտի խթանո՞ւմ: Ի՞նչ խթանման մասին է խոսքը, երբ հարկերն ու վարձավճարները խեղդում են մեզ, վարկերի տակ խեղդված ենք»,- ասաց աշխատակիցը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 485


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v