«Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ

  • 20.07.2019, 17:54,
  • 911
  • 0
«Օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկելու մասին տեղեկություն չի տրամադրվում. իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ
Ոստիկանությունը տեղեկություններ չի տրամադրում «օրենքով գող» Սուրեն Լենինականցու՝ Սուրեն Ավետիսյանին բերման ենթարկելու դեպքի վերաբերյալ, սակայն նշում է, որ իրականացվում են տարբեր օպերատիվ միջոցառումներ։

Այսպես՝ հուլիսի 1-ին Ոստիկանությունը հայտնել էր, որ Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ստացված տեղեկություններն իրացնելիս մայրաքաղաքի Գալշոյան փողոցից Ոստիկանություն բերման են ենթարկել «օրենքով գող», Երեւանի 46-ամյա մի բնակչի։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ խոսքը «օրենքով գող» Սուրեն Լեննականցու՝ Սուրեն Ավետիսյանի մասին էր։ «Փաստինֆո»-ն դիմել էր Ոստիկանություն՝ հետաքրքրվելով, թե ինչ կասկածանքով է բերման ենթարկվել Սուրեն Ավետիսյանը, եւ նրա մասնակցությամբ դատավարական ինչ գործողություններ են իրականացվել։ Հարցրել էինք նաեւ, թե նրան բերման ենթարկելուն հիմք հանդիսացած տվյալների հիման վրա քրեական գործ հարուցվել է թե ոչ, եթե այո, ապա ինչ հոդվածով, իսկ եթե ոչ, ապա բերման ենթարկվելուց հետո արդյոք նա ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Իր պատասխանում Ոստիկանությունը ոչ հերքել, ոչ հաստատել է «օրենքով գող» Սուրեն Լենինականցու բերման ենթարկվելու մասին լուրերը` նշելով, որ առանց անձնական տվյալներ բացահայտելու հայտնում է, որ նմանատիպ օպերատիվ և պրոֆիլակտիկ բնույթի զրույցներ են անցկացվում նաև հիշյալ կատեգորիայի անձանց շրջանում. «ՀՀ ոստիկանությունն իր առջև դրված պարտականություններն իրականացնելիս օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելու և ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով իրականացնում է օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական բնույթի մի շարք միջոցառումներ, այդ թվում «օպերատիվ հարցում» ՕՀ միջոցառումը, որը կարող է իրակացվել ինչպես գաղտնի, այնպես էլ բացահայտ մեթոդներով։ Հանցագործությունները կանխելու և նախականխելու նպատակով ոստիկանությունն իր ամենաօրյա աշխատանքներում ներառում է նաև պրոֆիլակտիկ բնույթի միջոցառումների իրականացումը»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 317


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v