• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 19:10 – «Սուխոյ ատկազ». նախկին պատգամավոր«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարելու համար կալանավորված «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը» շարունակում են լռել․«Իրավունք» 
  • 12:08 – Վանգայի արած 4 գուշակություն, որ իրականացել են մեր աչքի առաջ. կարդալիս ակամայից ցնցվում ես 

Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տեւական շոգեր չեն եղել. «Հայպետհիդրոմետ»

  • 14.08.2015, 18:29,
  • 911
  • 0
Տեւականության առումով այս տարի Հայաստանում շոգերն աննախադեպ են օդերեւութաբանական պատմության մեջ. Հայաստանում վերջին 170 տարիների ընթացքում նման տեւական շոգեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


Նրա խոսքով, հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանում գրանցվել է երեք խոշոր ջերմային ալիք, որոնք հանրապետություն են ներթափանցել Սաուդիան Արաբիայի տարածքից եւ Մերձավոր Արեւելքից: «Առաջինը եղել է հուլիսի 1-ից 10-ը, երբ օդի ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Երեւանում եւ Սյունիքի հովիտներում բարձրացել է 39-40 աստիճան, իսկ առանձին օրերին Երեւանում գրանցվել է 41 աստիճան տաքություն:


Այնուհետեւ այդ ալիքը ընդհատվել է, սակայն հուլիսի 25-ից սկսվել է երկրորդ ջերմային ալիքը, որը տեւել է մինչեւ օգոստոսի 6-ը: Արդյունքում, օդի ջերմաստիճանը բարձրացել է 39-40 աստիճան, առանձին հատվածներում գրանցվել է 41 աստիճան, իսկ Մեղրիում ջերմաստիճանը հասել է մինչեւ 42 աստիճան:


Օգոստոսի 7-ից օդի ջերմաստիճանը նվազել է եւ արդեն ամսի 8-ին եւ 9-ին մայրաքաղաքում գրանցվել է 33-34 աստիճան տաքություն»,-նշել է Սուրենյանը:


Նրա ներկայացմամբ, օգոստոսի 10-ից սկսվել է երրորդ ջերմային ալիքը, որը հանրապետություն է ներթափանցել Իրաքի տարածքից: Այսպիսով, օգոստոսի, 12-ին եւ 13-ին Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճան: Օգոստոսի 13-ին Երեւանում (Արաբկիր կայանում) գրանցվել է 40,6 աստիճան տաքություն, իսկ Էրեբունի օդերեւութաբանական կայանում՝ 40,8 աստիճան:


Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին, ապա, ըստ Սուրենյանի, առաջիկա հինգ օրերին առանձնապես լուրջ կլիմայական փոփոխություններ չեն սպասվում: Ամենաշոգ օրերը կլինեն օգոստոսի 15-ը եւ 16-ը, երբ օդի ջերմաստիճանը կտատանվի 40-41 աստիճանի սահմաններում: Ի դեպ, 40-41 աստիճանի տեւողությունը, եթե նախորդ շրջանում տեւել է 1-2 ժամ, ապա այս օրերին կերկարի եւ կտեւի ավելի քան 3 ժամ:


«Բացի այդ  սպասվում է գիշերային ջերմաստիճանի բարձրացում: Եթե նախորդ երկու օրերին Երեւանում գիշերային ջերմաստիճանը տատանվել է 22-23 աստիճանի սահմաններում, ապա օգոստոսի 15-16-ին օդի ջերմաստիճանը գիշերը 27-28 աստիճանից չի նվազի:


Օգոստոսի 17-ին եւ 18-ին օդի ջերմաստիճանը 1-ից 2 աստիճանով կնվազի՝ տատանվելով 39-40 ատիճանի սահմաններում: Սակայն օգոստոսի 19-ին օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա, ինչի արդյունքում օգոստոսի 19-ին, 20-ին եւ 21-ին ջերմաստիճանը կհասնի 40-41 աստիճանի:


Ամենաշոգը կլինի Սյունիքի հովտային գոտիներում, մասնավորապես, Մեղրիի ու Ագարակի հատվածում, որտեղ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 42 աստիճանի: Իսկ ամենազովը կլինի Լոռիում, Շիրակում, Գեղարքունիքում եւ Վայոց Ձորի լեռնային հատվածներում: Թեեւ այդ շրջաններում նույնպես այս օրերին գրանցվել է բարձր ջերմաստիճան:


«Ազգաբնակչությանը հորդորում ենք ցերեկային ժամերին խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, օգտագործեն շատ հեղուկներ եւ օրգանիզմը ազատեն ավելորդ ծանրաբեռբվածությունից, քանի որ եթե օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու մարմնի միջին ջերմաստիճանը, այսինքն՝ 36,5 աստիճանը, ապա օրգանիզմն ընկնում է ջերմային սթրեսի մեջ»,-ամփոփել է նա:





  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 569


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    Օպերատիվ ամփոփագիր
    v