• 11:18 – Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց 
  • 10:06 – Հայաստանում կգործի օզոնաանվտանգ սառնարանային նոր պահեստ, որը նաև չի վնասի կլիմային. Տեսանյութ 
  • 17:30 – Գյումրիի քաղաքապետը ներկայացրեց փողոցաշինության աշխատանքների ընթացքը 
  • 09:00 – Քոչարյանի աջակիցները ծեծելով կոտրել են քաղաքացու ոտքը. 
  • 11:30 – Կրակոցներ՝ «Նաիրիտ» գործարանի դիմաց 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Մոր կողմից խեղդամահ արված 7-ամյա երեխային հայտնաբերել են կնոջ 2-րդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

  • 24.06.2019, 09:22,
  • 911
  • 0
Մոր կողմից խեղդամահ արված 7-ամյա երեխային հայտնաբերել են կնոջ 2-րդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներԼոռու մարզի Հարթագյուղ գյուղում ուրբաթ երեկոյան մոր կողմից 7-ամյա աղջնակին խեղդամահ անելով սպանելու լուրը ցնցեց ողջ հանրապետությունը: Հիշեցնենք, որ Հարթագյուղում ժամը 19:00-ի սահմաններում հարեւանները ահազանգել էին համայնքապետին, այնուհետ նաեւ իրավապահներին:

Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանության խումբը գյուղի տներից մեկում հայտնաբերել էր 7-ամյա Կ.Կարապետյանի դին, իսկ նրա կողքին՝ մորը՝ 30-ամյա Աննա Կարապետյանին, որը, ըստ ականատեսների, ձեքին պահած է եղել մահացած մոր մեծադիր նկարը:

Մայրը 7-ամյա աղջկան խեղդամահ էր արել մահճակալի մեջ:
Կնոջ կողքին հայտնաբերվել էին նաեւ դեղորայքի դատարկ տուփեր: Իրավապահների ահազանգով դեպքի վայր ժամանած շտապօգնության խումբը դեղորայքային թունավորման կասկածանքով կնոջը տեղափոխել էր Սպիտակի բժշկական կենտրոն, ժամեր անց արդեն՝ Երևան:

Հարթագյուղի համայնքապետ Անդրանիկ Հարությունյանի խոսքով՝ կատարվածի մասին իրեն զանգահարել է կնոջ հարեւանուհին. «Անմիջապես եկա տուն, տանն էին նաեւ կնոջ երկրորդ ամուսինն ու մայրը, իրենք ինձնից 10 րոպե առաջ էին եկել, հենց իրենք էլ հայտնաբերել էին»,-պատմեց համայնքի ղեկավարն ու հավելեց, որ ինքն է իրավապահներին տեղեկացրել կատարվածի մասին:

Գյուղապետը դժվարանում է նշել կատարվածի վարկածները, ասում է՝ երկար տարիներ գյուղում չէր բնակվում, ամուսնացել ու աղջկա հետ տեղափոխվել էր Երեւան. «Անցած տարի մի անգամ է եկել գյուղ՝ մի քանի ժամով: Դեպքի օրն էլ, ցերեկը ժամը 2-ի սահմաններում է գյուղ եկել աղջկա հետ, մի կես ժամ մնացել է ու երեւի իր սեւ գործն արդեն արել, հետո ժամը 18:00-ի սահմաններում իջել է գյուղ՝ ամուսնուն ու սկեսրոջը գյուղի մատուռի մոտ դիմավորելու»:

Համայնքի ղեկավարը պատմում է, որ մահացած երեխան կնոջ առաջին ամուսնուց է եղել, որը մահացել է 2 տարի առաջ. «Ինքը ամուսնացել է Երեւանում, նոր ամուսինն էլ 2 երեխա ուներ, համատեղ ապրել են, իսկ առաջին ամուսինը մեր գյուղից էր»,-ասաց նա:

Կնոջ երկրորդ ամուսինը գյուղապետի հետ զրույցում պատմել է, որ կնոջ հետ նորմալ ընտանեկան կյանք են վարել, որեւէ տարօրինակ բան չի նկատել նրա մոտ:

Դեպքի վայր առաջինը մտած հարեւանը համայնքապետին պատմել է, որ մտնելով տուն՝ տեսել է երեխային խեղդամահ արված ու բազմոցին դրած, իսկ մայրը անտարբեր հայացքով նստած է եղել երեխայի անշնչացած մարմնի մոտ: Կնոջ կողքին նաեւ ճնշման դեղերի տուփեր են թափված եղել:

Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն Արսեն Մկրտչյանը ՀԺ-ին հայտնեց, որ կնոջը դեղորայքային թունավորում ախտորոշմամբ են ընդունել իրենց մոտ: Առաջին բուժօգնություն են ցուցաբերել ու տեղափոխել Երեւան, վիճակը բավարար է եղել: Երեկ արդեն նա դուրս է գրվել Արմենիա բժշկական կենտրոնից ու տեղափոխվել ոստիկանության Սպիտակի ձերբակալվածների պահման վայր:

Փաստի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահոգեբանական: Իրավապահներն իրականացնում են լայնածավալ գործողություններ՝ պարզելու համար՝ արդյոք կինն ունեցել է հոգեկան խնդիրներ եւ արդյոք գրանցված է եղել որեւէ հաստատությունում:

Մեր տեղեկություններով՝ նախաքննական մարմինը նրան այսօր մեղադրանք կառաջադրի եւ միջնորդությամբ կդիմի դատարան կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 53


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →