• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Տուժածներից մեկն «օրենքով գողերի» ահ ու սարսափ գեներալ «Թամամն» է. Գողություն կատարողներից մեկը հայտնաբերվել է

  • 20.06.2019, 18:31,
  • 911
  • 0
Տուժածներից մեկն «օրենքով գողերի» ահ ու սարսափ գեներալ «Թամամն» է. Գողություն կատարողներից մեկը հայտնաբերվել էSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 19-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնականի, Քանաքեռ-Զեյթունի և Մալաթիայի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ հունիսի 17-ին Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սամսոն Հովսեփյանին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենայի սրահից Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում գողությունը կատարել են Երևանի բնակիչներ՝ հասակակիցներ, 30-ամյա Հարություն Մուրադյանն ու Համլետ Ստեփանյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունիսի 19-ին, Հ. Մուրադյանը ներկայացել է Արաբկիրի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություններ տվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ նշված անձինք նաև թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի BMW մակնիշի ավտոմեքենան։ Նույն անձինք նաև թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 50-ամյա Տիգրան Մաթևոսյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենան։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Հ. Մուրադյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 18-ին Երևանում թալանել էին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։ Հ. Թամամյանը դիմել էր ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել էին և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում էր եղել նաև փորձաքրեագետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնել էր, որ Հ. Թամամյանը երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ոստիկանության համակարգում, նա ոստիկանության այն ծառայողներից էր, ով համարվում էր հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողերի» ու «հեղինակությունների» ահ ու սարսափը։  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 162


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v