• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Խոշոր և սարսափելի ավտովթար Արարատի մարզում. վթարված Opel-ում հայտնաբերվել է 2 դի

  • 20.06.2019, 10:25,
  • 911
  • 0
Խոշոր և սարսափելի ավտովթար Արարատի մարզում. վթարված Opel-ում հայտնաբերվել է 2 դիԱյսօր՝ հունիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելիմարդու մահ) հատկանիշներով։
Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Մասիս քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանն է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ամբողջական տվյալները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ավտոմեքենայով բախվել է ինչ-որ բեռնատարի, որից հետո բեռնատարի վարորդը դեպքի վայրից հեռացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ պարզեու, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի է բախվել Opel-ը՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու համար։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ավտոմեքենան, հավանաբար, օգտագործվում էր որպես տաքսի, քանի որ նրա մեջ հայտնաբերվել է տաքսու տարբերանշան։ 
хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 129


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v