• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

«Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես»…նոր մանրամասներ Առատաշեն համայնքում դաժան սպանություններից

  • 13.06.2019, 09:02,
  • 911
  • 0
«Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես»…նոր մանրամասներ  Առատաշեն համայնքում  դաժան սպանություններիցԱրդեն տեղեկացրել ենք, որ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում նախօրեին դաժան սպանություններ են տեղի ունեցել` 63-ամյա Ժորա Հակոբյանը դաժանորեն ծեծելով սպանել է կնոջը` 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանին և կրակել աներորդու` 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանին:

iPRESS.am-ին դեպքից մի շարք մանրամասներ հայտնի դարձան: Պարզվում է` Հակոբյանի ընտանիքում վեճերն ու ծեծկռտուքները սովորական երևույթ էին, սակայն մինչև երեկ ամեն ինչ սահմանափակվել է հայհոյանքներով և դաժան ծեծով: Գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում մանրամասնեցին, որ դեպքից մեկ օր առաջ, երբ հերթական անգամ Ժորա Հակոբյանը ծեծի է ենթարկել կնոջը, աներորդին` Սարգիս Մարտիրոսյանը, ով բնակվում է նրանց հարևանությամբ, եկել է քրոջ տուն և ամոթանք տվել փեսային, խնդրել է վերջ տալ ամենօրյա վեճերին.«Մեծ մարդիկ եք, ողջ գյուղը լսում է ձեր ձայները, հերիք է», – ասել է աներորդին և հեռացել:

iPRESS.am- ին փոխանցեցին, որ հաջորդ օրը, ցերեկը 2:30-ի սահմաններում Ժորա Հակոբյանը կրկին դաժանորեն ծեծի է ենթարկել կնոջը, բանը հասել է քլունգին: Դաժան սպանության ավարտից հետո հրացանը ձեռքին գնացել է աներորդու տուն ու ասել. «Քրոջդ դիակը փռել եմ տանը, գնա տես», և երբ աներորդին գնացել է, Ժորա Հակոբյանը կրակել է նրա վրա` այպիսով առնելով ամոթանքի վրեժը, այուհետև հրացանը ուղղել աներորդու հարսի վրա` ասելով որ «ծպտուն» հանելու դեպքում իրեն ևս կսպանի: Դիտավորյալ այդպես լռեցրել է այնքան ժամանակ, մինչև աներորդին արնաքամ է եղել և մահացել:

Բարեբախտաբար դեպքի վայր է հասել և Ժորա Հակոբյանին վնասազերծել գյուղի բնակիչներից մեկը, որը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներից է և գտնվում է արձակուրդում: Իսկ երբ ժամանել են ոստիկանները և բերման են ենթարկել Հակոբյանին, վերջինս նշել է, որ ամեն ինչ արել է գիտակցաբար.«Մի հոգու էլ պիտի սպանեի, ափսոս ` երկրում չի»,- հավելել է Հակոբյանը` նկատի ունենալով քրոջ որդուն:

Հավելենք, որ բանկիչների փոխանցմամբ` Ժորա Հակոբյանը հաճախ էր թմրանյութ օգտագործում և այդ ժամանակ ևս եղել է թմրանյութի ազդեցության տակ: Իսկ կինը` Ջեմմա Մարտիրոյսնաը բավականին բարի համբավ ուներ եղբոր հետ միասին: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 149


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v