Ռուսաստանում 29-ամյա ադրբեջանցուն նախ սպանել են, հետո այրել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Ռուսաստանում 29-ամյա ադրբեջանցուն նախ սպանել են, հետո այրել

  • 12.06.2019, 09:34,
  • 911
  • 0
Ռուսաստանում 29-ամյա ադրբեջանցուն նախ սպանել են, հետո  այրելՌուսաստանի Սամարայի մարզում հանցագործները հաշվեհարդար են կատարել ադրբեջանցու նկատմամբ, իսկ մարմինն այրել:

«63. Սամարա-Օնլայն» պարբերականը հայտնում է, որ հունիսի 9-ի գիշերը Սամարայի մարզի Պոխվիստնեւոյից ոչ հեռու անտառատնկման տարածքում «ԳԱԶել» է այրվել: Կրակը մարելուց հետո հրշեջները մեքենայի մեջ երիտասարդ ադրբեջանցու մարմին են հայտնաբերել: Սկզբում մտածել են, թե նա կրակի հետեւանքով է մահացել: Սակայն դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ 29-ամյա ադրբեջանցուն նախ սպանել են, հետո փորձել են այրել: Հիմա իրավապահները քննում են քրեական միջադեպը: Այս պահին հայտնի ամեն ինչի մասին պարբերականին պատմել է սպանված Էլմիր Ա.-ի հարազատ եղբայրը՝ Աֆսունը: Նրա խոսքով՝ եղբոր հետ գործերով գնացել էին Պոխվիստնեւո:





Գործերն ավարտելով՝ Էլմիրը եղբորն ասել է՝ դու վերադարձիր, իսկ ես մի փոքր կուշանամ: Այդ պահից նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, ասել է Աֆսունը: Ավելի ուշ սպանվածի հեռախոսի մեջ աղջկա հետ նամակագրություն են հայտնաբերել: Եղբայրն ասում է, որ նրա անունից ուղարկված հաղորդագրություններով Էլմիրին գրավել տարել են քաղաքի ծայրում գտնվող տուն: Ազգականները կարծում են, որ նրան այնտեղ դանակով մի քանի անգամ հարվածել են: Այս վնասվածքների հետեւանքով նա մահացել է:

«Մեզ հայտնի չէ, թե ով է այս Կատյան, նրանց ինչ հարաբերություններ էին կապում՝ ընկերական, թե գործնական: Այդ օրը մենք առաջին անգամ լսեցինք այդ աղջկա մասին: Հիմա որոշ պարբերականներ գրում են՝ իբր, եղբայրս կապ է ունեցել ամուսնացած տիկնոջ հետ, եւ նրա նկատմամբ հաշվեհարդար է կատարել զայրացած ամուսինը: Դա ճիշտ չէ: Այդ աղջիկն ամուսնացած չի: Տղան, որը կապ ունի հանցագործության հետ, ամուսինը չէ, այլ նրան սիրահետողը»,- հստակեցրել է Աֆսունը:

Նրա խոսքով՝ Էլմիրի դեռեւս տաք մարմինը փաթաթել են գորգի մեջ եւ բեռնել իր իսկ «ԳԱԶել»: «Դա 2008 թվականի արտադրության մեքենա էր, որով նա աշխատում էր: Բեռներ էին տեղափոխում: Իսկ այստեղ նրան են որպես բեռ թափքի մեջ դրել: Սպանությունը տեղի է ունեցել Պոխվիստնեւոյի ծայրամասի տանը, նրան ամբողջ քաղաքով տարել են հակառակ ծայրը, «ԳԱԶել»-ը քշել են անտառատնկարան: Հանել են դին, նստեցրել վարորդի տեղում: Ցանկանում էին ամեն ինչ այնպես ներկայացնել՝ իբր ինքն է այրել: Հանցագործը բենզին է լցրել բենզաբաքից, լցրել է խցիկի մեջ եւ հատակին ու այն այրել է: Երբ հրշեջներին տեսել է, թաքնվել է»,- ասել է Աֆսունը:

Սպանվածի ազգականները մտավախություն ունեն, որ Էլմիրի մահվան մեջ մեղավորները կխուսափեն պատասխանատվությունից: Էլմիրն ուներ կին եւ տարեց ծնողներ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 179


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v