- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Грузинском (მთიანი ყარაბაღის რესპუბლიკა)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Турецком (Dağlık Karabağ Cumhuriyeti)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Персидском (جمهوری قره باغ کوهستانی)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Греческом (Δημοκρατία του Ναγκόρνο-Καραμπάχ)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Армянском (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն )
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Английском (Nagorno-Karabakh Republic)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Французском (République du Haut-Karabakh
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Азербайджанском (Dağlıq Qarabağ Respublikası)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Италянском (Repubblica del Nagorno-Karabakh)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Китайском (納戈爾諾 - 卡拉巴赫共和國)
- НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА (НКР) АРЦАХ - на Арабском (納戈爾諾 - 卡拉巴赫共和國)
НАГОРНО КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА
Ընդհանուր տեղեկություններ
Պաշտոնական անվանումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն
Մայրաքաղաքը` ք.Ստեփանակերտ
Պետական լեզուն` հայերեն
Պետական կրոնը` քրիստոնեություն, բնակչության 95% Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդներ են
Հիմնական օրենքը` ԼՂՀ Սահմանադրություն
Դրամական միավորը` հայկական դրամ, շրջանառության մեջ է դրվել 1993թ.
Բնակչությունը` 146.6 հազար մարդ /2013թ. հունվարի 1-ի դրությամբ/
Ժամանակը` GMT+04.00
Ազգաբնակչությունը` հայեր /95 %/, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ եւ այլն
Աշխարհագրական դիրքը` Հայկական լեռնաշխարհի հարավ-արեւելյան մաս
Խոշորագույն լճեր` Մեծ Ալ, Փոքր Ալ, Սեւ Լիճ
Տարածքը`Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12 հազար կմ2, որից 1041 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից:
/Շահումյանի շրջանի տարածքը Գետաշենի ենթաշրջանի հետ միասին կազմում է 2527,8 կմ2, որից 698 կմ2 բռնազավթված է Ադրբեջանի կողմից/:
Պետական սահմանը` արեւմուտքից սահմանակից է Հայաստանի հետ, հյուսիսից եւ արեւելքից` Ադրբեջանի հետ, հարավից` Իրանի հետ
Կլիման` մեղմ եւ բարեխառն, հանրապետության զգալի տարածքում` մերձարեւադարձային
Օդի միջին ջերմաստիճանը` +10.9˚C
Ամենաբարձր ջերմաստիճանը` +37˚C
Ամենացածր ջերմաստիճանը` -20˚C
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը` 587 մմ
Ծովի մակերեւույթից միջին բարձրությունը` 1100 մ
Ամենաբաձր լեռնագագաթները` Գոմշասար` 3724մ, Գժասար` 3616մ, Թսխուդ` 3581մ, Մռավ` 3343մ, Մեծ Քիրս` 2725մ
Խոշորագույն գետերը` Արաքս, Որոտան, Ակեռա, Թարթառ, Խաչեն
Օգտակար հանածոներ` մարմար, գրանիտ, անդեզիտ, տուֆ, բազալտ, կրաքար, դիաբազ, բենտոնիտային կավեր, պեմզա, կավ, բազմամետաղներ, մասնավորապես, ցինկ, պղնձաքար, արճիճ, լիտոգրաֆային քար, քարածուխ, ծծմբաքար, երկաթ, այլ մետաղներ, ջրային պաշարներ
Հեռախոսային կոդեր`
ք.Ստեփանակերտ` +374 47 /համարը սկսվում է 9-ով/
Մարտունի` +374 47 /համարը սկսվում է 8-ով/
Շուշի` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Քաշաթաղ` +374 47 /համարը սկսվում է 7-ով/
Ասկերան` +374 47 /համարը սկսվում է 6-ով/
Հադրութ` +374 47 /համարը սկսվում է 5-ով/
Մարտակերտ` +374 47 /համարը սկսվում է 4-ով/
Բջջային կապ` +374 97
Պետական իշխանություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հանրապետությունում պետական իշխանության համակարգը հիմնված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման, ինչպես նաեւ իշխանության հանրապետական եւ տեղական մարմինների լիազորությունների տարանջատման սկզբունքների վրա:
Պետության գլուխն է հանդիսանում ՀանրապետությանՆախագահը, ով ընտրվում է հինգ տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում:
Հանրապետության Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:
Հանրապետության Նախագահը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորը:
Նախագահը ներկայացնում է Հանրապետությունը միջազգային հարաբերություններում, իրականացնում է արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը:
Նա հանդիսանում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում եւ ազատում է զինված ուժերի ու այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Նախագահը կազմավորում է Անվտանգության խորհուրդը եւ նախագահում այն:
Պետության ղեկավարը լուծում է ԼՂՀ քաղաքացիություն եւ քաղաքական ապաստան տալու հետ կապված հարցերը:
Նա պարգեւատրում է ԼՂՀ շքանշաններով ու մեդալներով, շնորհում բարձրագույն զինվորական եւ պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական եւ այլ դասային աստիճաններ:
Նախագահը լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը:
ԼՂՀ օրենսդիր իշխանության գերագույն մարմինը հանդիսանում է Ազգային ժողովը, որն ընտրվում է հինգ տարի ժամկետով:
Ազգային ժողովը բաղկացած է 33 պատգամավորներից:
11 պատգամավորներ ընտրվում են մեծամասնական կարգով, 22` համամասնական ընտրակարգով: ԱԺ մարմիններն են հանդիսանում Նախագահը, նրա տեղակալը, պատգամավորները եւ մշտական հանձնաժողովները: Պատգամավորների քանակից ձեւավորվում են խմբակցություններ, պատգամավորական խմբեր:
Ներկա խորհրդարանում գործում է 7 մշտական հանձնաժողով.
արտաքին հարաբերությունների,
արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի,
ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի,
պետական-իրավական հարցերի,
սոցիալական և առողջապահության հարցերի,
պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի,
գիտության,կրթության,մշակույթի,երիտասարդության եւ սպորտի հարցերի
5 խմբակցություն.
"Հայրենիք",
"Դաշնակցություն",
"Ժողովրդավարություն",
"Շարժում-88",
"Վերածնունդ":
Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարեկան երկու անգամ` սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-հունիս ամիսներին: Նստաշրջանները անց են կացվում նիստերի գումարմամբ` առնվազն ամիսը մեկ անգամ: Խորհրդարանի հերթական նիստերը, որպես կանոն, տեղի են ունենում չորեքշաբթի օրը եւ դռնբաց են:
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը` Հանրապետության Նախագահի, պատգամա¬վորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ Կառավարության նախա-ձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:
Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, կարգադրություններ, որոշումներ, դիմումներ եւ հայտարարություններ:
ԼՂՀ խորհրդարանը Նախագահի առաջարկությամբ`
• հայտարարում է համաներում,
• վավերացնում, կասեցնում կամ դադարեցնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը,
• որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու եւ խաղաղություն հաստատելու մասին:
Արցախի Հանրապետության Կառավարությունը հանրապետության նախագահի լիազորությունների իրականացմանն աջակցող գործադիր իշխանության կոլեգիալ մարմինն է:
Կառավարությունը կազմված է պետական նախարարից եւ նախարարներից:
Կառավարության նիստերը հրավիրում եւ վարում է հանրապետության Նախագահը: Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Կառավարության նիստերը վարում է պետական նախարարը:
Կառավարության որոշումները հաստատում է հանրապետության Նախագահը: Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Արցախի Հանրապետության ներկա Կառավարությունն ունի հետեւյալ կառուցվածքը.
• պետական նախարար
• առողջապահության նախարարություն
• արդարադատության նախարարություն
• արտաքին գործերի նախարարություն
• աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարարություն
• բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարություն
• գյուղատնտեսության նախարարություն
• էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարություն
• կրթության, գիտության եւ սպորտի նախարարություն
• մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարություն
• պաշտպանության նախարարություն
• քաղաքաշինության նախարարություն
• ֆինանսների նախարարություն:
Գործում են նաեւ պետական կառավարման այլ մարմիններ.
• ազգային անվտանգության ծառայություն
• ոստիկանություն
• արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:
Դատական իշխանությունը հանրապետությունում իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Արտակարգ դատարանների ստեղծումը հանրապետությունում արգելվում է:
Դատարանները Լեռնային Ղարաբաղում անկախ են: ԼՂՀ դատավորներն անփոփոխելի են եւ պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Դատավորի լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում:
ԼՂՀ-ում դատական համակարգը կազմում են.
• Գերագույն դատարան,
• վերաքննիչ դատարան,
• ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Գերագույն դատարանը հանդիսանում է ԼՂՀ գերագույն դատական մարմինը: Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն եւ իր իրավասության սահմաններում վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը: Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանումը
Վարչական տեսակետից ԼՂՀ-ն ընդգրկում է յոթ շրջաններ եւ հանրապետության մայրաքաղաքը: ԼՂՀ-ում կա 10 քաղաք եւ 322 գյուղական բնակավայր:
ԼՂՀ մայրաքաղաքը Ստեփանակերտն է: Քաղաքային բնակչության տեսակարար կշիռը կազմում է 146,6 % մարդ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական բնակիչների ընդհանուր քանակը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 141.400 մարդ: Քաղաքաբնակների թիվը 74.183 մարդ է կամ 52.5 %, գյուղական բնակչությունը` 67.217 մարդ է կամ 47.5 %: Հանրապետությունում տղամարդկանց թիվը կազմել է 70,7 մարդ, կանանցը` 75,9:
- Արցախի պատմություն
- NKAO
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
- Ստեփանակերտ - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք
- Ստեփանակերտի (ԼՂՀ) քարտեզ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քարտեզ
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը (ԼՂՀ)
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) խորհրդանիշը
Օգտակար տեղեկություն
Հյուրանոց Երեւանում - https://www.infotun.com/
Հյուրանոց Ստեփանակերտում - https://www.infotun.com/
Ավտոմեքենաների վարձույթ Հայաստանում - https://www.infotun.com/
Զբոսաշրջություն Հայաստանում - https://www.infotun.com/