• 15:30 – «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում ունեցան ԵՊՀ-ի մի խումբ ուսանողների հետ 
  • 18:09 – Հունան Պողոսյանը կնշանակվի Սյունիքի մարզպետ 
  • 09:08 – Հայաստանում 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ կկառուցվեն. նախարար 
  • 11:11 – Բուհերում ուսման վարձի վճարումը կտարաժամկետվի։ 
  • 08:30 – Հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի 
  • 23:00 – Սրտաձև միջուկով կեքս 

Կառավարությունը մշակույթի նախարարությանը 140 մլն դրամ կհատկացնի

Հայաստանի կառավարությունը մշակույթի նախարարությանը կհատկացնի 140 մլն դրամ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նշված գումարով կկազմակերպվի եւ կանցկացվի «Գորիսը`2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը:


Նշենք, որ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է դեռեւս 2010 թվականին: Ծրագրի կանոնակարգի համաձայն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:


Եւ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացրել առաջարկություն Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ: Առաջարկությունը ներկայացվել է ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հաստատմանը: Մենք տեղեկացանք, որ այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 156


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    Հայաստանը այսօր