• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Թուրքիան ուսումնասիրում է,թե աշխարհն ինչ վերաբերմունք կդրսեւորի, եթե Հայաստանի հետ առնչվելու լինի, արդո՞ք կլռի

Թուրքիան ուսումնասիրում է,թե  աշխարհն ինչ վերաբերմունք կդրսեւորի, եթե  Հայաստանի հետ առնչվելու լինի, արդո՞ք կլռիՆախիջեւանը ապօրինի պայմանագրով Հայաստանից վերցվեց եւ տրվեց մեկ այլ պետության, սա միջազգային իրավունքի ամենակոպիտ խախտումն է, երբ միջազգային իրավունքի երկու ենթականեր որոշում են ընդունում միջազգային իրավունքի երրորդ ենթակայի վերաբերյալ՝ առանց այդ երրորդի մասնակցության: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ խոսելով սահմանային լարվածության, զորավարժություններ սկսելու Նախիջեւանում, կորոնավիրուսային համաճարակի, ներքաղաքական իրավիճակի մասին:

«Մեր դիվանագիտական մեծագույն բացթողումն է սա, բայց ես դա կանվանեմ մեր ստրկամիտների, ԱԱԾ գործակալական ցանցի, նաեւ այսօրվա ռուսաստրուկների, որոնք «խոհեմորեն» ասում են՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Էլի թող լինի դաշնակից, բայց նա պետք է միջազգային իրավունքներից բխող քո իրավունքների եւ նաեւ պարտավորությունների աջակիցը լինի»,-ասաց Հայրիկյանը:

Անդրադառնալով Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ծավալուն զորավարժություններ սկսելը ոչ միայն մարտահրավեր է, այլեւ հետախուզություն, թե համաշխարհային հասարակական կարծիքն ինչ վերաբերմունք կդրսեւորի:





 «Թուրքիան եւ Ռուսաստանն իրենց «խուժան» պայմանագրով՝ ընդամենը երաշխավորն են Նախիջեւանի վերաբերյալ այդ պայմանագրի կատարման, բայց Նախիջեւանը ոչ նրանց սեփականությունն է, ոչ էլ մյուսի անտարբերության առարկան կարող է լինել, եթե պայմանագիր են կնքել: Ռուսաստանն ինքը պետք է ընդվզեր, քանի որ իրենց վերահսկողության տակ է: Այսկերպ Թուրքիան ուսումնասիրում է, որ եթե անմիջականորեն Հայաստանի հետ առնչվելու լինի՝ աշխարհն ինչ վերաբերմունք կդրսեւորի եւ աշխարհի լռությունը Հայաստանի իշխանիկների օգնությամբ, կարող է նաեւ հետագա արկածախնդրությունների առաջնորդել, որին մենք չենք նախապատրաստվում նաեւ ներքին պետական համակարգով: Շատ բաներ միջազգային հանրությունից է կախված, շատ բաներ էլ մեզանից»,- ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ բանակը միայն զորակոչված երիտասարդները չեն, այլ ամբողջ ազգն է: «Կիսապատերազմական, կամ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխանությունների վերաբերմունքը պահեստազորի հարցին, ուղղակի դավաճանական է»,- ասաց նա:





Անդրադառնալով հակահամաճարակային գործողություններին Հայրիկյանը ասաց, որ ցանկացած գործողությունների արդյունավետության վերաբերյալ դատում են ըստ ստացված արդյունքների. «Քանի որ արդյունքները մնում են դեռեւս տխրեցնող, Հայաստանը վատ տեղերում է, կարող եմ ասել, որ իրեն չարդարացրեց, մեղադրել որեւէ մեկին չեմ պատրաստվում, ինձնից կախված ամեն բան արել եմ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:





Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրեր առաջ տված հարցազրույցի մասին, Հայրիկյանը նշեց, որ չի ցանկանա անդրադառնալ Քոչարյանի ելույթին, քանի դեռ նա մեղադրյալի կարգավիճակում է: «Երբ նա կլինի այլ կարգավիճակում, ես այն բացասականը, որ ասել եմ, հրապարակավ, կկրկնեմ: Ժամանակին ես բաց նամակ եմ ուղղել իրեն՝ դրականը չմոռանալով: Իսկ դրականը ես համարում եմ այն, որ սահմանադրական բարեփոխումների գործին նա իսկապես լուրջ վերաբերվեց եւ վստահեց ինչ-որ չափով չեզոք թիմի: Սակայն հետո եկավ երկրորդ փուլը, որից հետո նա տրվեց տրամադրություններին: Նա սկզբում եկել էր բավական առողջ եւ անաչառ դիրքորոշումներով, բայց…: Ես գործիչներին գնահատում եմ իրենց արած գործերով: Նրա գործերը Հայաստանը ժողովրդավարությունից հեռացնելու մեջ է մտնում»:





Հարցին, իսկ Արցախյան հաղթանակը արդյոք նրա ձեռքբերումը չէր, Հայրիկյանը նշեց, որ Արցախի հաղթանակը Ռոբերտ Քոչարյանով պայմանավորված չէ.«Նա մի օր չի նստել Արցախի անկախության համար, իսկ ովքեր նստել են ու պայքարել են, նրանց լավ եմ ճանաչում, դա եղել է միասնական պայքար եւ ես դա չեմ վերագրի Քոչարյանին»,- ասաց Հայրիկյանը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 83


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v