• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Տեսանյութ.Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ

Տեսանյութ.Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմԿոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ն առաջին անգամ հրապարակայնորեն մեկնաբանություն է տվել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Euronews-ը։

Թուրքիայի Պետական խորհուրդը, վարչական հարցերով ամենաբարձր դատարանը, այս հարցը քննարկելու է հուլիսի 2-ին և կարող է կանաչ լույս վառել Թուրքիայի կառավարության այս նախաձեռնությանը:

Պատրիարք Բարդուղիմեոսի կարծիքով՝ Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխությունը կարող է միջազգային լարվածություն առաջացնել։

«Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելը աշխարհի միլիոնավոր քրիստոնյաների կհանի իսլամի դեմ: Սուրբ Սոֆիան, այն սրբավայրը, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, կարող է բաժանել այս երկու աշխարհները հենց այն պահին, երբ մարդկությունը, որը տառապում է մահացու կորոնավիրուսային համաճարակով, կարիք ունի միասնության և ընդհանուր ուղենիշների»,- ասել է պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոսը։





Այն, որ «Սուրբ Սոֆիա» եկեղեցու կարգավիճակի փոխության փորձերը կհանգեցնեն Թուրքիայում փխրուն միջկրոնական հավասարակշռության խախտման, հայտարարել է նաև Ռուս Ուղղափառ եկեղեցին:





Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում գտնվող բյուզանդական նշանավոր Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարը վերածել մզկիթի՝ զրկելով թանգարանի կարգավիճակից։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 85


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v