Անկարան չի հրաժարվի C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումից
- 16.11.2019, 13:47,
- Ռուսաստան, Թուրքիա
- 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառել է ռուսական C-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնումից երկրի հրաժարումը: Այս մասին հաղորդում է NTV հեռուստաալիքը:
Թուրք առաջնորդը նաև հայտարարել է, որ Թուրքիան ամերիկյան Patriot կգնի այն դեպքում, եթե ԱՄՆ-ն հարմար պայմաններ առաջարկի:
«Սակայն կտրականապես սխալ ենք համարում C-400-ից լիովին հրաժարումը: Հօգուտ Patriot-ի C-400-ից հրաժարվելու խոսք չի գնում»,- նշել է Էրդողանն այն բանից հետո, երբ վերադարձել է Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումից:
Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ Անկարան պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր էջ սկսել, որոնց հետ երկխոսությունը թույլ կտա լուծել ռազմական արդյունաբերության ոլորտում եղած տարաձայնությունները:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 319