«5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն». Սահակյանը հեգնում է Զուրաբյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն». Սահակյանը հեգնում է Զուրաբյանին

ԱԺ-ում շարունակվում է նույնականացման քարտով քվեարկելու հնարավորություն տվող օրինագծի քննարկումը, որի հեղինակները ՀՀԿ-ական պատգամավորներն են: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարծիքով, այս փոփոխությամբ հանվում է ընտրակեղծիքները և կրկնաքվեարկությունը բացառելու հենասյուներից մեկը և փոխարենը ոչինչ չի առաջարկվում: Արդյունքում 180 հազար քաղաքացու կողմից բազմակի քվեարկությունը վերահսկողությունից դուրս է մնում:

Օրինագծերի համահեղինակ, հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը նշեց, որ մատների թանաքոտելու փորձն ուսումնասիրվել է և այնքան էլ ընդունելի չի համարվել, ներկայացրեց Հնդկաստանի փորձը, որտեղ թանաքը ջնջելու և կրկին քվեարկության մտնելու հետևանքով մարդիկ անգամ բենզին են օգտագործել և այրվածք ստացել: Սահակյանը նաև Վրաստանի օրինակը նշեց որպես անհաջող:

«Վրաստանում ձեր տեսակետից, իրոք, շատ վատ էր՝ վերջին 10 տարում երկու անգամ իշխանություն է փոխվել, և ձեր տեսակետից դա վատ է»,- հեգնեց Ն. Փաշինյանը:

Հովհաննես Սահակյանի հաջորդ փաստարկն այն է, որ իրենք չեն կարող 180 հազար քաղաքացու զրկել սահմանադրությամբ իրենց տրված ընտրելու իրավունքից, ինչ վերաբերում է վերահսկողական մեխանիզմներին, ապա հիմնական զեկուցողի կարծիքով, այստեղ խնդիրը միայն վստահության մեջ է:

Լևոն Զուրաբյան

Լևոն Զուրաբյան

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ քննարկումներ են անցկացրել մյուս խմբակցություններում և միակարծիք են, որ պետք է անցնեն թանաքոտման մեխանիզմին.

«Կարելի է արձանագրել, որ գոյություն ունի 5 խմբակցությունների կոնսենսուս»:

Զուրաբյանն առաջարկեց, որպեսզի ՀՀԿ-ն լրջորեն քննարկի և ընդունի այս առաջարկը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, որոշեց հեգնել Զուրաբյանին՝ նշելով, թե վերջինս նորից լիդերացավ:

«5 խմբակցություն է միացրել իրար, որ մատերը թանաքոտեն»,- հեգնեց Գալուստ Սահակյանը:

Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ ՀՀԿ քարոզչական հարցերին: Ինքը՝ Վահրամ Բաղդասարյանը, համակարգելու է պատգամավորների քարոզչական գործունեությունը: ՀՀԿ նախընտրական շտաբում ընդգրկված նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը համակարգելու է քարոզչական աշխատանքները, Հովիկ Հովսեփյանը զբաղվելու է կազմակերպչական աշխատանքներով, Արմեն Երիցյանը համակարգելու է մարզային քարոզչությունը: Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, թե շտաբում այս պաշտոնյաների ներգրավումը նրանց ունեցած վարչական ռեսուրսով պայմանավորված չէ:

«Մենք ում էլ որ շտաբի անդամ դնեինք, նրանք որևէ կառույցում աշխատակիցներ պետք է լինեին, և դուք, միևնույն է, կասեիք, որ նրանք կկիրառեն իրենց վարչական ռեսուրսները: Մենք որևէ խնդիր չենք դրել մեր առջև վարչական ռեսուրսներ կիրառելու»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Նաիրա Նալբանդյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 763


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v