Թե իշխանության, թե ընդդիմության ճամբարում ամեն ինչ նույնն է, ինչ որ եղել է վերջին 20 տարվա ընթացքում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Թե իշխանության, թե ընդդիմության ճամբարում ամեն ինչ նույնն է, ինչ որ եղել է վերջին 20 տարվա ընթացքում

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ:

-Պարո՛ն Սարոյան, սահմանադրական հանրաքվեից առաջ «Այո»-ի եւ «Ոչ»-ի ճակատները դիրքային ի՞նչ իրավիճակներում են գտնվում: Արդեն հրապարակվել են ընտրողների ցուցակները, ձեւավորվել են ՀՀԿ մարզային շտաբերը, իսկ «Ոչ»-ի ուժերը հայտարարություններ են արել, առջեւում հանրահավաք կա:

-Քաղաքական ներկա գործընթացներում առայժմ կատարվում է այն, ինչ որ եղել է նախորդ բոլոր տարիներին: Խոսքը վերջին 20 տարվա մասին է: Գործող վարչախումբը ձեռնարկել է իրեն հարմար որոշակի քաղաքական գործընթաց, որն իր առջեւ դրված խնդիրների լուծմանն է հանգեցնելու: Ես ընդամենն արձանագրում եմ հօգուտ վարչախմբին ծառայելու հանգամանքը: Դրա համար կենտրոնացրել է որոշակի ռեսուրսներ՝ թե վարչական լծակները օգտագործվելով, թե բյուջեն է օգտագործվում, փողն է դուրս գրվում եւ նաեւ ոչ պետական լծակներ, որոնք հանրաքվեի ընթացքում բոլորն էլ բանեցվելու են: Միայն այն, որ ինչ-որ մարզի մարզպետ հայտարարում է, որ մենք «այո»-ի քարոզարշավ ենք իրականացնելու (խոսքն, օրինակ, Շիրակի մարզպետի մասին է, որ ասում է՝ ինչպես, ոնց կանենք, դեռ կորոշենք), դա ցույց է տալիս, որ ամեն ինչ կենտրոնացված է տվյալ խնդիրը լուծելու համար:

Ամեն ինչ նույնն է նաեւ «Ոչ»-ի ճամբարում, կուսակցություններ, ինչ-որ ֆորմատներ կազմավորելով, հայտարարություններով հանդես գալով հասարակության առջեւ՝ փորձում են ցույց տալ, որ իբրեւ ստեղծում են ինչ-որ ընդհանրական պայքարի մի ճակատ կամ կոմիտե, որ սա Հայաստանի վերջն է, եւ մենք ստիպված ենք այդ վերջը տալու, քանի որ դրանից հետո աշխարհը փուլ կգա եւ այլն, եւ այլն: Այդպիսի բաներ լինում էին նաեւ նախկինում, հիմա էլ կրկնվում են, ոչ մի նորություն չկա, անգամ իրավիճակի եւ նկարագրության առումով էլ նույնն է ամեն ինչ, եւ ոչինչ նորություն չկա, գաղափարական առումով նույն թեզերն են եւ այլն, եւ այլն:

-Պարո՛ն Սարոյան, այս անգամ նաեւ հասարակական սեկտորն է մասնակցում, քաղաքացիական նախաձեռնությունների գործոնն է առկա: «Ոչ»-ի ճակատի գաղափարն էլ ի սկզբանե քաղաքացիական շարժմանն էր:

Սարո Սարոյան

Սարո Սարոյան

-Այն, ինչ որ կա, իրականում դրանք կեղծիք են, որովհետեւ քաղաքացիական ֆորմատ ստեղծելու պայմանավորվածություններն էլ նախօրոք է եղել: Բոլորս էլ տեսնում ենք, որ դրանք առանձին կուսակցությունների կողմից են ձեւավորված: Ավելի կոնկրետ իրենց կուսակցական վերադաս շրջանակների կողմից ձեւավորված նախաձեռնություն է, որտեղ ընդգրկված են կուսակցականներ: Նրանք, ճիշտ է, կուսակցական անդամատոմս չունեն, բայց իրենք իրենց մտածողությամբ են կուսակցական, ինչ տարբերություն:

Այնպես որ, «Ոչ»-ի ֆորմատի մեջ եւս ոչ մի նորություն չկա, պայքարն հաջողությամբ պսակելու որեւէ նոր մեխանիզմ չկա այդտեղ: Նույնի կրկնությունն է: Այդ առումով ես սպասելիքներ չունեմ:

Միակ նորությունը, որ կար, դա Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունն էր այն առումով, որ դեկտեմբերի 1-ը կուլմինացիոն օր է լինելու, եւ իրենք պատրաստ են բռնությանը բռնությամբ փոխհատուցելու: Սա է միակ նորությունը, բայց դրանից հետո ինչ է լինելու՝ դա այլ հարց է:

-ՀԽ-ն ասում է՝ դեկտեմբերի 6-ից առաջ դեկտեմբերի 1-ն է լինելու, բայց մենք տեսանք նաեւ, թե ինչ եղավ ապրիլի 24-ից առաջ: Մի՞թե պարզ չէ ՀՀ իշխանությունների ձեռագիրը. արդյո՞ք չեն կրկնի բանտերը լցնելու հաջողված փորձը:

-Չեմ կարող ասել՝ այս անգամ վարչախումբն ինչ մեթոդներով, ինչ միջոցներով իր խնդրի լուծմանը կհասնի: Բայց այդ տարբերակն իրեն արդարացրել է նախկինում: Եվ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս դեպքում էլ հանգիստ կարող են նույն այդ մեթոդները, ձեւերը կիրառվել: Այսօրվա դրությամբ չի նշմարվում այն ճանապարհը, որի միջոցով կարելի է գնահատել, որ Սեֆիլյանի հայտարարությունն ամրապնդված, ամրագրված է որոշակի մեթոդաբանությամբ: Դրա համար մի բան պետք է մենք տարբերակենք, որ, ցավոք, մեր քաղաքական հանրության մեջ չկա, որ մի բան է մարդու ներքին մղումը, վճռականությունը, մի այլ բան է, երբ որ դրա հետ միասին կա նաեւ ճանապարհ, թե ինչ անել, որպեսզի հաջողություն արձանագրել:

Վճռականությունը, պաթոսները մի կողմ պետք է թողնել, եւ պետք է հարցադրումներն էլ այնպես լինեն, որ կոնկրետ հարց ուղղենք եւ այդ մարդիկ կարողանան պատասխանել՝ ինչպես են իրենք կարողանալու գործող վարչախմբին տապալել:

Ես չեմ կասկածում Սեֆիլյանի՝ գործող քրեաօլիգարխիկ վարչախմբի դեմ պայքարի ազնվությանը, ես նրա վճռականությանն էլ չեմ կասկածում, բայց չեմ տեսել այն ձեւերը, այն մեթոդները, որոնց միջոցով Ժիրայր Սեֆիլյանը որպես «Ոչ»-ի ընդհանրական ճամբարի մի մասնիկ կարողանա արդյունք արձանագրել գործող վարչախմբի դեմ պայքարում:

Ես՝ որպես փորձագետ, նախկին փորձը տեսնելով, որեւէ հիմք չունեմ մտածելու, որ այս դեպքում այլ բան կլինի, հիմքեր ունեմ մտածելու, որ կլինի այն, ինչ նախկինում է եղել, որովհետեւ այլ փաստ ու փաստարկ չկա:

-«Ոչ»-ի ուժերի մի մասը կարճաժամկետ նպատակ է դրել սահմանադրական փոփոխությունների նախագիծը չեղարկելու: ՀԱԿ-ից, Ժառանգությունից վստահեցնում են, որ պայքարելու են ընտրատեղամասերում: Համակարգված աշխատելու դեպքում սա արդյունք կտա՞, ի՞նչ եք կարծում:

-Սա կոնկրետ մեթոդաբանություն է: Հիմա ես՝ որպես փորձագետ, չեմ տեսնում դրա ռեալիզացման հնարավորությունները ՀՀ-ում: Որովհետեւ այն, որ հայտարարում են, թե իրենք կազմակերպված ձեւով կկարողանան դա իրականացնել, միաժամանակ պետք է նաեւ ի նկատի ունենալ, որ գործող վարչախումբն ավելի կազմակերպված ձեւով դրա դեմն առնելու գործողություններ է իրականացնելու:

Վարչախումբը կաշառելու է իրենց վստահված շատ անձանց: Փորձելու են սպառնալ, վախեցնել, ամեն ձեւով ընտրությունների օրը կաշկանդել տարբեր միջոցներով, ստեղծել պայմաններ, որ իրենց աշխատանքը չստացվի:

Մի բան է, որ հայտարարում են՝ այսքան վստահված անձ կունենան, նաեւ պետք է կարողանան հետո հանրությանը բացատրել, թե այս նշածը ռեժիմին ինչպիսի հակազդեցություն են ցուցաբերելու, ինչպես են կարողանալու կաշառելու, սպառնալու, վախեցնելու, սրանց դեմը ո՞նց են առնելու: Թե չէ, ես էլ կարող եմ արդարադատության նախարարությունում մի կազմակերպություն գրանցել եւ ինչ հայտարարություն ասես անեմ:

Ասում են՝ այդքան մարդ են ունենալու, ինչպե՞ս եք այդ մարդկանց ապահովելու, որ իրենք չկաշառվեն, չվախենան, չծեծվեն: Շատ կարեւոր են այս հարցադրումները:

 Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 767


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v