• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 17:35 – Ընդդիմությունը չշփոթել խառնակչության հետ. Սամվել Բաբայանի հայտարարությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 19:15 – Տեսանյութ.Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Դաժան սպանության մանրամասները 
  • 11:24 – Ընտրելով Ձեզ դուր եկած սիմվոլը` բացահայտեք հետաքրքիր փաստեր Ձեր անձի մասին 

«Կապ չունի իրականության հետ», «ապատեղեկատվություն է». նախարարները պատասխանում են պատգամավորների հարցերին

Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների նկատմամբ բռնության վերաբերյալ ահազանգերի հետքերով ծառայողական քննություն է նշանակվել: Այս մասին այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Ծառայողական քննության արդյունքում կպարզվեն այն հրապարակումները, ինչպես նաև այն հաղորդումները, որոնք առկա են եղել բռնությունների կիրառման հետ կապված և քրեակատարողական ծառայողների գործողությունների իրավաչափության և օրինաչափության վերաբերյալ: Այն պահին, երբ կավարտվի ծառայողական քննությունը, ես հանդես կգամ հայտարարությամբ և այդ հարցերի պատասխանը կտամ, մնացած տարատեսակ այլ մեկնաբանություններն ապատեղեկատվություն են»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի հարցը: Վերջինիս հետաքրքրում էր, թե ինչպիսին է կառավարության դիրքորոշումը «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ.

«Կառավարությունում, մասնավորապես՝ պահպանվե՞լ է արդյոք, այն դիրքորոշումը, որ գործարանը կվերագործարկվի, արդյո՞ք կառավարությունը վերցրել է բաժնետոմսերը՝ որպես սեփականություն, ճի՞շտ է, որ գործարանում սկսվել է գույքի վաճառք, արդյո՞ք ներկայացվել է վերագործարկման ծրագիր գործարանի աշխատավորական կոլեկտիվի կողմից»:

Նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց, որ «Նաիրիտ»-ը շարունակում է մնալ պարապուրդում: Յուրաքանչյուր ամիս էներգետիկայի նախարարության միջոցների հաշվին չաշխատող գործարանի 450 աշխատակցի աշխատավարձ է վճարվում, ինչը կազմում է 70-75 միլիոն դրամ: Իսկ կառավարության դիրքորոշումը հետևյալն է՝ կառավարությունը կողմ է գործարանի վերագործարկմանը, և եթե լինի պոտենցիալ ներդրող, պատրաստ են քննարկել այդ հարցը:

«Կապված բաժնետոմսերի հետ պրոցեդուրային աշխատանքներ բանկի կողմից տարվում են, միջպետական բանկի կողմից, սպասում ենք վերջնական լուծմանը, ունեցած տեղեկություններով, իրենց հայտարարությամբ մոտակա մեկ-երկու շաբաթների ընթացքում բանկի դիրքորոշումը և բանկի վերջնական որոշումը կլինի, որից հետո բաժնետոմսերը կանցնեն պետական իրավասությանը, դրանից հետո նոր միայն կառավարությունը կհայտնի իր դիրքորոշման վերաբերյալ, գույքի վաճառքի հետ կապված, այդ տեղեկությունը բոլորովին կապ չունի իրականության հետ, որևէ գույք այդտեղ չի վաճառվել»,- ասաց Երվանդ Զախարյանը:

Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր նաև կառավարության վերաբերմունքը Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ»-ում կատարված տեխնիկական աուդիտի վերաբերյալ: Երվանդ Զախարյանը նշեց, որ կառավարությունը որևէ հիմք չունի այդ ուսումնասիրությունը կասկածի տակ դնելու համար: Ուսումնասիրության եզրակացության համաձայն, հիշեցնենք, «Նաիրիտ»-ի վերագործարկումը նպատակահարմար չէ:

Նաիրա Նալբանդյան

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 693


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v