• 14:41 – «Դաշնակներն ուղղորդվում են գլխավոր մեղադրյալի կողմից». Զոյա Թադևոսյան 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 19:10 – «Սուխոյ ատկազ». նախկին պատգամավոր«Շշի Մելոյի» դեմ մահափորձ կատարելու համար կալանավորված «Բարութը», «Ֆիթիլն» ու «Պլաստմասը» շարունակում են լռել․«Իրավունք» 
  • 12:08 – Խստապահանջ ծնողների երեխաները կյանքում ավելի հաջողակ են դառնում, ահա թե ինչու… 

Արցախի խնդրի լուծման շուրջ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, այն բացակայում է քաղաքական որոշ ուժերի և ժողովրդի միջև.

Արցախի խնդրի լուծման շուրջ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, այն բացակայում է քաղաքական որոշ ուժերի և ժողովրդի միջև.Արցախի խնդրի լուծման շուրջ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, այն բացակայում է քաղաքական որոշ ուժերի և ժողովրդի միջև.Արցախի հիմնահարց չկա, այն լուծված է, արցախահայությունը համայն հայության հետ տվել է արդեն լուծում, դա Արցախի Հանրապետությունն է, և մնում է, որ Հայաստանի Հանրապետությունն այդ լուծումը պահպանի և պաշտպանի․այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։



Նա տեղեկացրեց, որ նույն մոտեցումն ինքը վերջերս հայտնել է ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։



«Կա հայության անվտանգության հարցը և ՀՀ-ի անելիքը պարզ է՝ պահպանել այն իրավիճակը, որ կա, և ինչպես վարչապետն ասաց, 2019-ը պետք է դառնա միջազգային հանրությանն Արցախի հիմնահարցի իրական պատկերը ներկայացնելը։ Ցավոք ՀՀ-ում էլ բոլորի համար պարզ չէ հարցի իրավական կողմը»,- ասաց նա: 



Ի պատասխան իր այս հարցապնդման՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հանրային  խորհուրդը պետք  է քննարկի և ներկայացնի իր մոտեցումը: «Ասել է, թե քանի որ այս հարցի շուրջ կոնսենսուս չկա, պետք է դարձնել քննարկման առարկա։ Հետո արդեն համալսարանում ասաց, որ պետք է կոնկրետացնել, որ ժողովուրդն իրեն ուղարկել է բանակցությունների, բայց չի տվել հարցի լուծման պարզ պատկերացումը»,-ասաց նա: 



Ըստ Ալավերդյանի՝ ժողովրդի մեջ Արցախի հարցում կոնսենսուս կա, որն արտահայտվել է տարբեր ձևերով՝ սկսած 1992-1994 թթ., հետո նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ: 



«Ես համոզված եմ, որ Արցախի հարցի լուծման վերաբերյալ ժողովրդի մեջ կա կոնսենսուս, չկա կոնսենսուս որոշ քաղաքական ուժերի և ժողովրդի միջև, և այս առումով, ես չեմ խուսափում, որ պետք է հարցը նորից քննարկենք և գանք ինչ-որ փաստաթղթի»,– ասաց նա։



Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այս պահին ինքը չի տեսնում որևէ փաստաթուղթ, որը պետք է վարչապետը վերցնի և տանի բանակցությունների սեղանին դնի։



«Ես գտնում եմ, որ իշխանությունների վրա է մնում, ինչպես և եղել է նախկինում, կարևորագույն պատրաստակամությունը՝ ունենալ դիրքորոշում, նոր փաթեթ և ներկայացնել այն ինչպես տարբեր հարթակներում, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակներում։ Իսկ, թե որն է հերթականությունը, գործիքակազմը՝ թողնում եմ պետական մարմիններին»,-ասաց նա։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 134


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v