Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամն արգելում է
- 09.10.2019, 12:16,
- Լրահոս » Իրան
- 0

Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է: Միջուկային զենքն այսօր սպառնալիք է ներկայացնում խաղաղության եւ մարդկության համար»,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով թույլ է տալիս հետեւել իր ատոմային օբյեկտներին:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում, հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Իրանին գնալ միջուկային զենքի եւ հրթիռների ստեղծման ճանապարհով:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 26