2018 թ. մարտի 1-ից ուժի մեջ կմտնի նոր կանոնակարգ, ըստ որի Վրաստան մուտք գործած օտարերկրյա համարներով ավտոմեքենաները երկիր մուտք գործելուց հետո պետք է ապահովագրվեն:


Վրաստանի խորհրդարանը ընդունել է նոր օրենք, որը պարտադրում է օտարերկրյա համարներով ավտոմեքենաների վարորդներին, եթե նրանք մտադիր են մնալ երկրում առնվազն 15 օր, Վրաստան մուտք գործելու դեպքում ապահովագրել մեքենան:


«Արտասահմանում գրանցված Վրաստանում ճանապարհորդող ավտոտրանսպորտային միջոցների սեփականատիրոջ պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրինագիծը պետք է ստորագրվի նախագահի կողմից: Նախագծի համաձայն, նորարարությունը ուժի մեջ կմտնի մարտի 1-ից:


Ապահովագրությունը կարելի է ձեռք բերել անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է մեքենայի տեսակից ու ապահովագրության տևողության ժամկետից: Ավտոմեքենայի ապահովագրումը հնարավոր կլինի 15, 30 կամ 90 օրով, ինչպես նաև մեկ տարով:


Ապահովագրությունը պետք է փակի ճանապարհային վթարի ընթացքում տուժածներին պատճառված ֆիզիկական և նյութական վնասները: Միևնույն ժամանակ, առողջությանը լուրջ վնաս հասցվելու դեպքում ծածկվում է ամբողջությամբ, իսկ ավելի թեթև վնասի դեպքում` 60% և 30%: Ֆիզիկական վնասի դեպքում մեկ դեպքի լիմիտը կազմում է 30 հազար լարի (մոտ 11,8 հազար դոլար), նյութական վնասը՝ 25 հազար լարի (ավելի քան 9,8 հազար դոլար):


Ապահովագրությունը չի ապահովում ապահովագրված անձի կանխամտածված գործողությունները, վտանգավոր նյութերի փոխադրման վնասները, ահաբեկչական հարձակումները, ռազմական գործողությունները և ռազմական զորավարժությունների վնասները, ինչպես նաև մրցույթների, զորավարժությունների կամ փորձությունների ժամանակ պատճառված վնասները:


Միևնույն ժամանակ Վրաստանում օտարերկրյա համարներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը առանց ապահովագրության պատժվում է 100 լարի (ավելի քան 39,2 դոլար) տուգանքով, ավտոբուսների և բեռնատարների համար, մոտոցիկլետների, մեքենաների, գյուղատնտեսական տեխնիկայի համար` 200 լարի է (ավելի քան 78,4 դոլար):


Այս տուգանքներից ստացված գումարները, առաջին փուլում կբաշխվեն հավասարապես 15 ապահովագրական ընկերությունների միջև, իսկ հետագայում՝ մրցակցությունից ելնելով:


Ավելին կարդացեք` sputnik-georgia կայքում




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 425