Այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ Վրաստանի Պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան ասել է, որ ֆրանսիական տեխնիկական սարքավորումները, հատկացված հակաօդային պաշտպանության համակարգի համար, արդեն Վրաստանում են: Երկրորդ փուլում ֆրանսիացիները կվերապատրաստեն մասնագետներ, ովքեր կկառավարեն են նոր համակարգերը:


«Մենք ձեռք ենք բերել այս տեխնիկական սարքավորումները, ու այն արդեն Վրաստանում է: Սրանից ելնելով, առաջին փուլում, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր ռազմական տարածքը ավելի լավ պաշտպանված լինի և մենք պատրաստակամ ենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ շարունակելու երկրորդ փուլը», – խորհրդարանում հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է Իզորիան:


Այսօր խորհրդարանում ելույթ են ունենում նախարարների նորացված կառավարության անդամները: Վաղը պատգամավորները կքվեարկեն Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած նոր կառավարության նկատմամբ վստահության հարցը:


Նախարարի խոսքերով, ապրիլին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, նա եղել է արդյունաբերական խմբի գործարաններում, THALES-ի ավիացիոն, ռազմական և ծովային օգտագործման տեղեկատվական համակարգերի և MBDA հրթիռային համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերություններում: Իզորիան նշել է, որ տեղում ծանոթացել է զենքի արտադրության հետ:


2015 թ.-ի ամռանը օդային պաշտպանության համակարգի ձեռքբերման մասին, Վրաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է երկու պայմանագիր: Փաստաթուղթը գաղտնի է:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան Վրաստանին է տրամադրելու հակահրթիռային համակարգեր, ինչպիսիք են VL MICA և շարժական ռադիոտեղորոշիչ կայանները: Վերջերս պարզ դարձավ, որ Ֆրանսիան որոշել է տեղափոխել «Միստրալ» շարժական հակահրթիռային համակարգերը Վրաստան: Համագործակցության երկրորդ փուլում նախատեսում է վրացի սպաների կողմից ֆրանսիացի մասնագետների վերապատրաստում, որոնք վերահսկելու են օդային պաշտպանությունը:




  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 461