• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

ԵՄ-ն շարունակելու է ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը. Ժան-Կլոդ Յունկեր

Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում:


 Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և ԵՄ-ն վերահաստատում է իր պատրաստակամությունը` շարունակելու թե՛ ֆինանսական, թե՛ խորհրդատվական աջակցությունը Հայաստանին «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի ներքո:


 Կողմերը անդրադարձել են  վիզաների ազատականացման գործընթացին, որը երկկողմ գործակցության առաջնահերթություններից է: Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ երկխոսության մեկնարկը:


Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշման համար, որը համահունչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների դիրքորոշմանը և ջանքերին:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 49


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր