• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Հանդիպումը կարևոր է բոլոր 4 կողմերի համար. ի՞նչ կտա յուրաքանչյուրին

Ապրիլին քառակողմ հանդիպում է կազմակեպվելու Թեհրանում՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև: «Իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ».-օրեր առաջ լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:


Հանդիպման հավանական թեմաների և ակնկալիքների մասին Politik.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: Ըստ նրա՝ հանդիպման բուն թեման կլինի հյուսիս-հարավ տնտեսական առանցքի կառուցումը, եղած ենթակառուցվածքների զարգացումը.«Առաջնահերթ՝ էներգետիկ ռեսուրսների, էլեկտրաէներգիայի տարանցման առումով: Դա շատ կարևոր է Հայաստանի համար այն իմաստով, որ արևմուտքից և արևելքից՝ Թուրքիայից և Ադրբեջանից, շրջափակման մեջ է գտնվում, և մեզ համար առանցքային պետք է լինի վրաց-աբխազական երկաթուղու բացումը: Վստահ եմ, որ այդ հարցը նույնպես կքննարկվի, թեև շատ մեծ վստահություն չունեմ, որ արագ կլուծվի»:


Բաղդասարյանի խոսքով՝ այս երկաթուղու կառուցումը կարևոր է բոլոր 4 երկրների համար:



Նշանակությունը Հայաստանի համար


Հայաստանը նախևառաջ էներգետիկ մեծ պոտենցիալ ունի, էներգիա արտահանելու, և արդեն  իսկ Իրանի հետ այդպիսի համագործակցություն ունի, բայց կարևորը կլինի այն, որ այդ կոմունիկացիաների առկայությունը լրացուցիչ ներդրումներ կբերի Հայաստան:  Ներդրումների արդյունքում մենք արտադրելու հնարավորություն կունենանք,  արդյունքում՝ նաև արտահանելու հնարավորություն:


Նշանակությունը Վրաստանի համար


«Վերջինս տնտեսական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, վրացական փորձագիտական շրջանակները, բիզնես շրջանակները  նկատում են, որ թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիան արդեն ազդում է իրենց տնտեսության վրա, և իրենք դիվեսիֆիկացնելու խնդիր պետք է որ ունենան: Այսինքն՝ պիտի նաև հյուսիս-հարավ առանցքի հետ համարժեք տնտեսական կապեր հաստատեն, որ կախվածություն չունենան: Հենց այստեղ է, որ այս բոլոր չորս երկրների շահերը  ինչ-որ առումով համընկնում են և կարող է շատ արդյունավետ լինել»:


Ռուսաստանի և Իրանի համար


Եթե հաշվի առնենք արևմուտքի պատժամիջոցները, որոնք գնալով խստանում են, ապա սա Ռուսաստանին հնարավորություն կտա դեպի հարավ, դեպի Պարսից ծոց ճեղքում ապահովել: Նույն վիճակում է նաև Իրանը՝ արևմուտքի պատժամիջոցների առումով, և, այս իմաստով էլ այս առանցքը կարող է լրացուցիչ թթվածին հաղորդել Իրանի տնտեսությանը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 177


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v