• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Դանիել Իոաննիսյանը ներողություն է խնդրել մտավոր խնդիրներ ունեցողներին վիրավորելու համար և պատրաստվում է դատի տալ իրեն հայհոյողներին

Տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության և քաղաքացիների իրազեկվածության համար  պայքարող Դանիել Իոաննիսյանը իր խոսքում խտրական վերաբերմունք է ցուցաբերել հասարակության կոնկրետ խմբի նկատմամբ։Ֆեյսբուք սոցիալական ցանցի քննարկումներից մեկի ժամանակ Իոաննիսյանը բառացի գրել է․«Ա, էտքան դուխո՞վ եք։ Գիտեք, որ ձեզ չեմ բռնի ու աղբարկղում իրար հետ կենակցել պարտադրի, քանի որ դա ձեզ ավելի հայտնի կդարձնի ու դրանով դուխավորվու՞մ եք։ Արխային, դաուններին պատժելու ձևերը շատ են։ Քանի որ դաունները Մալյան Նարեկից չեն կարողանում պրիմիտիվ բաներ սովորել»։


Կարճ ժամանակ անց Իոաննիսյանը հասկացել է իր սխալը և հրապարակային ներողություն խնդրել թույլ տված արտահայտությունների համար․«Երեկ ֆեյսբուքում արձագանքելով կեղծիքներ, վիրավորանք ու զրպարտություն պարունակող մի հրապարակման՝ դրա հեղինակներին անվանեցի «դաուններ»:


Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևիցե ցանկություն չեմ ունեցել, և շատ ցավում եմ, որ իմ հրապարակային խոսքում խտրականություն է եղել:


Ի տարբերություն սուտ ու կեղծիք տարածողների, մտավոր խնդիրներով մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներ եմ, և խոսքում ցանկացած խտրականություն անընդունելի է»։




Politik.am-ի հետ զրույցում Իոաննիսյանը անդրադարձ կատարեց իր գրառմանը՝ ասելով․«Իրականում խոսքիս մեջ խտրական վերաբերմունքի արտահայտում չկար: Խոսքս, ցավոք, այնպիսի բառերով արտահայտվեց, որ կարող էր ընկալվել՝ որպես խտրական վերաբերմունք: Այսինքն՝ մտավոր խնդիրներով մարդկանց վիրավորելու կամ սուտասաններին, վիրավորողներին մտավոր խնդիրներով մարդ անվանելու ցանկություն չեմ ունեցել: Չեմ ցանկացել խտրական որևէ բան ասել»:


Խոսելով Հայաստանում առկա ներկա հասարակական մթնոլորտի մասին՝ Իոաննիսյանն ասաց․«Հարցն այն է, որ նախկինում գործող մթնոլորտի պայմաններում նման հայհոյանքներ գրողներին պատժում էին «քուչի կանոններով», այժմ նման գործելաոճ չկա: Մարդիկ, որոնք իմ ընտանիքի անդամների հասցեին սեռական հայհոյանքներ են ասում, գիտեն, որ ես չեմ կարող իրենց «քուչի կանոններով»՝ ֆիզիկապես պատժել, որովհետև դա կընկալվի՝ որպես այլախոհության նկատմամբ հետապնդում»:


Անդրադառնալով խնդրի իրավական կարգավորումներին՝ Իոաննիսյանն ասաց․«Իրավական կարգավորումը դատի տալն է, և, ըստ էության, դա ճանապարհ է, որով ես գնալու եմ և այդ մարդկանց դատարանում պատասխանատվության եմ կանչելու: Եվ այդ մարդիկ լուրջ ֆինանսական կորուստներ են ունենալու իրենց այդ գործողությունների համար: Նշված գումարներն էլ կուղղենք ինչ-որ ծրագրի իրականացման»։



скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 53


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր