• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Վարչական ռեսուրսի չարաշահում՝ մարտի 1-ի երթին քաղաքացիների մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու համար

«Մարտի 1-ին՝ ժամը 18.30-ին, երթ ենք անում Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան».-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օրեր առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Այսօր՝ փետրվարի 27-ին, Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվեց մարտի 1-ի երթի մասին տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ մարզպետն անձամբ է գլխավորելու Արարատի մարզից Երևան շարժվող երթը:  Հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում տարածեց նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:


Նմանատիպ հայտարարության՝ մարզի պաշտոնական կայքում տեղադրումը Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում է: Այն ասում է.«Հանրային ծառայության պաշտոնն արժանիքահեն, կարիերային առաջընթացով բնութագրվող, քաղաքական չեզոքություն և մասնագիտական գործունեություն պահանջող հաստիքային միավոր է, որը նախատեսված է պետական ծառայության առանձին տեսակների համար նախատեսված պաշտոնների անվանացանկով կամ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով»:


Ինչպես հայտնի է, մարտի 1-ի երթը կազմակերպում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն իր բովանդակությամբ քաղաքական միջոցառում է։ Նման միջոցառումների մասին չի կարող տեղեկատվություն հայտնվել պետական մարմինների պաշտոնական կայքերում, քանի որ իշխող քաղաքական ուժը և պետական մարմինները չեն կարող նույնականացվել, ու պետական միջոցները, այդ թվում նաև պաշտոնական կայքերը չեն կարող ծառայել իշխող ուժի նպատակներին։


Քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարության՝ մարզի պաշտոնական կայքում տեղադրումը  ճնշում և կաշկանդում է մարզպետարանի աշխատակիցներին: Վերջիններս կարող են իրենց կամքին հակառակ մասնակցել երթին միայն այն պատճառով, որ դրա մասին հայտարարել է իրենց վերադասը՝ մարզպետը:  Մարզպետարանի աշխատակիցները կարող են կաշկանդված լինել չմասնակցելու այդ միջոցառմանը, քանի որ տեղեկատվությունը հրապարակվել է մազպետարանի պաշտոնական կայքում և առանձնահատուկ շեշտված է, որ երթը գլխավորելու է մարզպետը։


Ավելի ուշ, սակայն, հայտարարությունը հեռացվել է մարզի պաշտոնական կայքից: Politik.am-ը սրա հետ կապված փորձեց ճշտում ստանալ մարզի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, բայց մեր զանգերը մնացին անպատասխան:


Հիշեցնենք, որ Politik.am-ը այսօր հրապարակում էր արել այն մասին, որ  մարզպետներին  ու քաղաքապետներին հրահանգել են մարդ բերել մարտի 1-ի երթին: Արարատի մարզպետարանի կայքում եղած հայտարարությունը եկավ հաստատելու մեր լուրի իսկությունը: Ըստ էության, մեր նախորդ հրապարակումը Արարատի մարզպետարանի հրապարակման շնորհիվ հաստատվեց և հիմա իշխանությունները չեն կարող հերքել, որ վարչական ռեսուրս են չարաշահում, որպեսզի մարտի 1-ի երթին հնարավորինս շատ մարդ մասնակցի։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 248


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v