• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Մարտը սկսվում է․ Արթուր Դանիելյանը փակագծեր է բացում

««Ադեկվադի» մատուցման ձևը փոքր-ինչ կփոխվի, բայց բովանդակային առումով նույնն է մնալու»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Ադեկվադ» նախագծի համահեղինակ, հրապարակախոս Արթուր Դանիելյանը՝ հավելելով.«Բրենդինգի վրա կաշխատնեք՝ ժամանակի պահանջներին համապատասխան»: Դանիելյանի խոսքով՝ «Ադեկվադ»-ում ընդլայնվելու կարիք կա, համակիրները խնդրում են ավելի ծավալուն սպեկտոր վերցնել, ավելի մեծ ճակատով «մարտի» անցնել, իրենք էլ կփորձենք տարբեր հարթակներում աշխատել:


Նախագծում եղած փոփոխությունների մասին Արթուր Դանիելյանը որոշ բացահայտումներ արեց մեզ հետ զրույցում: Այս պահին նախագծի գործնական կառավարումը կիրականացնի Արթուր Դանիելյանը, Նարեկ Մալյանը որոշել է կենտրոնանալ PR գրասենյակի աշխատանքների վրա.«Նարեկ Մալյանի՝ նախագծում չլինելը մեծ ու ցավալի կորուստ է, բայց ես վստահ եմ, որ մեր համակիրները «Ադեկվադ»-ի եթերում պարբերաբար կտեսնեն իրեն»:


Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմի ռեպրոդուկցիա տեսահոլովակի (տես՝ ստորև) մասին խոսելով՝ Դանիելյանը ասում է.«Հոլովակում մեսիջներ կային, որոնք շատ նեղ խավի համար են նախատեսված: Ավետարանում (ինչպես նաև՝ ֆիլմում) 7-րդ կնիքի ջարդումը նշանակում է ապոկալիպսիսի սկիզբ: Ինձ համար էլ այս պահին Հայաստանում, հայկական պետականության հետ կատարվողն է ապոկալիպսիս: Սա է վիճակի սթափ գնահատականը: Հայաստանում վերջին տարիներին որոշ ուժեր աշխատել են հասարակությունը շերտավորելու վրա: Դասակարգային պայքար է մտել՝ գեյ- ոչ գեյ, ռազմահայրենասեր-ոչ ռազմահայրենասեր, ֆեմինիստ-ոչ ֆեմինիստ: Ընդ որում՝ ամեն ինչ ծայրահեղականացնելով: Դու չես կարող լինել միջին տեղում: Օրինակ՝ դու կամ ֆեմինիստ ես, կամ կնատյաց: Ես ժամանակին դրա դեմ պայքարել եմ, հիմա հասկացել եմ, որ ուշ է: Մեծ սեպեր են խրված: Այդ տեսահոլովակում ես ու ընկերներս ցույց ենք տալիս այդ դասակարգումը, մյուս դեպքում ցույց ենք տալիս, որ որոշել ենք նաև մեր դասակարգը, օրինակ՝ Ինգմար Բերգմանի ֆիլմը դիտելու արժանի է, իսկ, ասենք, «Ազիզյանները» սերիալը՝ ոչ, Օքսիմերոնն է լսելու արժանի երաժիշտ, Հրագը՝ ոչ…»:


Ֆիլմում ասպետներից որևէ մեկը չի կարողացել հաղթել մահվանը (ֆիլմում խաչակրաց ասպետները պայքարում են մահվան դեմ).«Չկա մարդ, որ կարողանա մահվանը հաղթել, և դա բոլորը գիտեն, այլ հարց է, որ մարդիկ բաժանվում են երկու խմբի. նրանք, որ դա իմանալով մահվան հետ չեն խաղում, և նրանք, որ քաջ գիտակցելով, միևնույն է, փորձում են գոնե մի քանի քայլ անել, գոնե հետաձգել մահը, ընթացքում էլ փորձել պիտանի գործեր անել»,-ֆիլմի ու տեսահոլովակի զուգահեռները ներկայացնելով՝ ասում է Դանիելյանը, ապա հավելում.«Ես հույս չունեմ, որ մենք կկարողանանք վերացնել դեբիլիզմը: Ո՛չ աշխարհում, ո՛չ Հայաստանում դա հնարավոր չէ: Ես առաքելություն չունեմ դեբիլին՝ որպես դասակարգ, վերացնել: Ես քաջ գիտակցում եմ, որ իրենք միշտ լինելու են մեծամասնություն, բայց ես ունեմ հստակ որոշում՝ մաս չկազմել այդ մեծամասնությանը. իրենց կողքին չեմ կանգնելու, իրենց դեմ եմ լինելու և դա բացահայտ եմ անելու մինչև իմ մահը՝ թե՛ ուղիղ, թե՛ փոխաբերական իմաստով»:


Հրապարակախոսն ասում է՝ շարունակելու են ցույց տալ ժողովրդին այն ամենը, ինչը իրնեք չեն ուզում տեսնել.«Ես ամեն օր արթնանալիս Նիկոլին անկեղծ շնորհակալություն եմ հայտնում, որ ինքն ինձ համար հնարավորություն է ստեղծել մարդկանց ստիպել առերեսվել իրականությանը: Մինչև այս դժվար էր. երբ փորձում էիր մարդկանց իրական թվերով ու փաստերով ինչ-որ բան ցույց տալ, իրենք ինչ-որ եթերային Սաշիկ  (ինչպես կասեր Նարեկ Մալյանը՝ պորտաբույծների հովանավոր սուրբ) էին բերում՝ որպես օրինակ, ու իրենց հետ հնարավոր չէր խոսել: Հիմա իրենք իրենց Նիկոլով ընկել են  մի վիճակի մեջ, որտեղ իմ լեզուն ահագին «երկարացել» է, ու ես կարողանում եմ ամեն ինչ ավելի լսելի դարձնել»,-ամփոփում է Արթուր Դանիելյանը:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 219


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v