Որևէ տեղ գնալ պետք չէ, մենք օֆշորներներից փոխանցումների բազմաթիվ փաստեր ունենք․Մարինա Պողոսյանը՝ Փաշինյանին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Որևէ տեղ գնալ պետք չէ, մենք օֆշորներներից փոխանցումների բազմաթիվ փաստեր ունենք․Մարինա Պողոսյանը՝ Փաշինյանին

 


«Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը՝  տպավորություն է, որ Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից, և դա ինքնին տարօրինակ փաստ է, կարծում եմ, որ արժի մեր իրավապահ մարմինները զբաղվեն դրանով: Ու մինչև վերջին մարդուն, օֆշորի օֆշորին էլ գնալու են, գտնեն և բացահայտեն․․․


Մարինա Պողոսյանը ի պատասխան այս հայտարարաությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Որևէ տեղ գնալ պետք չէ, մենք օֆշորներներից փոխանցումների բազմաթիվ փաստեր ունենք, որոնք ոչ միայն տարիներով անտեսվեցին , այլև ավելին՝ դրանց պատճառով տարիներով հետապնդվեցի»:


Politik.am-ը Մարիա Պողոսյանից, ով  2015 թվակաինից զբաղվել է այս գործով, փորձեց պարզել, թե ի՞նչ փաստերի մասին է խոսքը․


 «Մեր ունեցած փաստերը վերաբերում են Կասկադի լանջի հողերի ապօրինի օտարմանը, որոնք օտարվել են  արտերկրում բնակվող քաղաքացիերին։ Պարզել էինք, որ դեպքը պարզապես օտարում չի եղել, այդ դրա հիման վրա մեծ չափերով փողեր են լվացվել։ Մասնավորապես՝ փաստեր ունեինք, որ  շարունակաբար դեռ 2008 թվականից ՎՏԲ բանկի միջոցով  օվշորներից փողեր է փոխանցվել դատախազության աշխատակիցներին,ինչպես նաև  նախկին և գործող դատախազներին, ովքեր  նույն պահին այդ գումարները կանխիկացրել են։ Խոսքը մեծ չափերի գումարների մասին է՝ 200 կամ 500 հազար դոլար։


Երբ փաստերը հրապարակեցինք, միակ օգուտը իմ դեմ սկսված հետապնդումները եղան ։ Առ այսօր փոխանցումների փաստաթղթերը պահպանվել են։ Հետևաբար օվշորի համար որևէ տեղ գնալ պետք չէ։ Չնայած այս դեպքը միակը չէ, սակայն այն ինչ առկա է, կարող են դրանով զբաղվել»։


 Մարինա Պողոսյանը նշում է՝ նախկինում դիմել են Դատախազություն, Քննչական ծառայություն, սակայն որևէ պատասխան չի եղել ։ Դեռ մայիս ամսին հեռագիր են ուղարկել  ԱԱԾ, որպեսզի այդ հարցով զբաղվեն, սակայն վերջիններս նույնպես չեն  արձագանքել


«Եթե գործող կառավարությունը հարկ համարի, կարող ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ունենք մեր ձեռքում»։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 210


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v