ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը։
Ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։