«Վալլեքսը» 2 ամսով հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

«Վալլեքսը» 2 ամսով հետաձգել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պայմանագրերի լուծարման գործընթացը

«Վալլեքս» խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։


Այս առնչությամբ, «Վալլեքս» խմբի ընկերությունների տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է.


«Ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։ «Վալլեքս» խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։


Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 231


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v