Ֆերմերները դժգոհում են, որ էժանացել է տեղական տավարի միսը․ ո՞րն է պատճառը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ֆերմերները դժգոհում են, որ էժանացել է տեղական տավարի միսը․ ո՞րն է պատճառը

2018թ.-ի դեկտեմբեր ամսվա ընթացքում խանութներն ու սուպերմարկետները գյուղացիական տնտեսություններից տավարի միսը գնել են 1 կգ-ի դիմաց վճարելով միջինում 2650 դրամ: Ամանորյա տոներից ընթացքում արժեքը նվազել է՝ հասնելով  1 կգ-ի համար միջինում 2450-2500 դրամի:


Politik.am-ին դիմած միս արտադրող գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները կասկած հայտնեցին, որ տավարի մսի գնիջեցումը կարող է կապ ունենալ արտերկրից ներմուծվող մսի ավելի մատչելի լինելու հետ, ինչն էլ իրենց համար ստեղծում է մրցակցային ոչ հավասար պայմաններ:


Politik.am-ը պաշտոնական հարցում է ուղարկել Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ)՝ խնդրելով տրամադրել 2019 թ.-ի հունվար ամսվա ընթացքում Հայաստան ներմուծված տավարի մսի ծավալների, ներմուծող ընկերությունների և արտահանող երկրների տվյալները: Ըստ ՊԵԿ պաշտոնական պատասխանի՝ 2019թ.-ի հունվար ամսվա ընթացքում «ԱՍԱԴՈ» ՍՊԸ, «Աթենք» ՍՊԸ, «Բի եւ Ջի Ֆուդ» ՍՊԸ, «Արմիմպորտ» ՍՊԸ, «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ/ՍՊԸ, «Սիթի» ՍՊԸ, «Կատրան» ՍՊԸ,«Բուրգեր Արմ» ՓԲԸ,«Տեռռազզա» ՍՊԸ, «Ֆուդ Ռեփաբլիկ» ՍՊԸ ընկերությունները Արգենտինայից, Բրազիլիայից, Իսպանիայից, Բելառուսից, ՌԴ-ից և Ուկրաինայից Հայաստան են ներմուծել շուրջ 163.7 տոննա միս:


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում սպառվում է մոտ 5 հազար տոննա տավարի միս։


Հրաչ Բերբերյան Հայկական ագրոգյուղացիական միավորման նախագահ


Հասկանալու համար, թե ներմուծման նման ծավալներն ու ՀՀ ամսական սպառումը բալանսավորվա՞ծ են, և արդյո՞ք կարող էին Հայաստանի միս արտադրող գյուղացիական տնտեսությունների համար ստեղծվել առևտրամրցակցային ոչ հավասար պայմաններ, Politik.am-ը զրուցել է Ագրոգյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի հետ: Վերջինիս խոսքով՝ ոչ հավասար մրցակցային պայմանների պատճառ կարող է դառնալ մի կողմից ներմուծվող միսը, որն ավելի մատչելի է և կասկածի առիթ է տալիս, մյուս կողմից՝ ազգաբնակչության պակասելը:


Բերբերյանն ուշադրություն հրավիրեց նաև արտահանող երկրների վրա.«Պատահական մսերը, որ հայտնվում են առևտրի ցանցում, կարող են լինել նաև ոչ տավարի միս (օրինակ՝ գոմեշի): Մենք կասկածի տակ ենք դնում Բելառուսից ներկրված միսը: Չենք կարծում, թե որակյալ արտադրանքը կարող էր այդքան մատչելի լինել»:


Բերբերյանը այլ հարց ևս բարձրացնում է.«2018 թվականի ընթացքում Հայաստանում պակասել է 60.000 խոշոր եղջերավոր անասուն, որից 30.000-ը՝ կթու կով, 67.000 մանր եղջերավոր անասուն, 12.000 գլուխ խոզ: Դա, առաջին հայացքից, պետք է տեղական մսի թանկացման բերեր, բայց դրսից ներկրվող անորակ արտադրանքի պատճառով շարունակում է նվազել»:


Բերբերյանի կարծիքով՝ դա հարված է Հայաստանի անասնապահությանը, երկրի շուկան չի պաշտպանվում, ինչը կարող է պատճառ հանդիսանալ գլխաքանակի խիստ անկման.«Հիմնական պատճառը գյուղատնտեսության սխալ կառավարումն է, բարձիթողի վիճակն ու անհետևողական աշխատանքը: Պատահական մարդիկ մտնում են գյուղատնտեսության բնագավառ: Մի քանի տարի առաջ գյուղատնտեսությունը Հայաստանի ՀՆԱ-ի 30%-ն էր, այսօր 25%-ն էլ չկա»,-ամփոփում է Բերբերյանը:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 314


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v