• 00:29 – Ինչ որ բան էլ մենք պիտի անենք, որպեսզի և’ սրանց ձայնը կտրել տանք, և’ միամիտ հիասթափվողներին թև ու թիկունք լինենք. մի առաջարկ ունեմ 
  • 20:46 – Բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում առկա են տեղեկատվական անկյուններ անհրաժեշտ տեղեկատվությունների համար 
  • 19:00 – Էջմիածինն ավտոբուսներ է նվեր ստացել Ֆրանսիայից 
  • 13:11 – Ինչու էր աղջկան գոմում պահում մարմաշենցի ֆերմերը. մանրամասներ՝ աղջիկը «թրաֆիքիգի» զո՞հ էր, թե՞ ոչ 
  • 12:10 – Տեսանյութ. ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ 
  • 10:00 – Քարդաշյանին մեղադրում են. Կիմոնոն ճապոնական է, հանել եք դրա իմաստը և վերագրել եք ձեր բրենդին 

ՏՄՊՊՀ-ը հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակեց ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:


Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը, տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը, օրվա որոշակի ժամերի հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են: Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.


Խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով


Ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնուտոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն հատ ձու՝ նախորդ տարվա 15.8 միլիոնի փոխարեն։


Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից տվյալ ոլորտում գործունեություն են իրականացնում նաև շուրջ 20 փոքր և միջին ընկերություններ: Արտադրական ծավալների աճին զուգահետ տեղի է ունեցել ներմուծման ծավալների կտրուկ նվազում: Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում: Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է 35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից բավարարվել է ընդհամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին ներմուծվել է ընդամենը 302 հազար 400 հատ ձու: Արդյունքում, եթե 2017-ի դեկտեմբերին շուկա է հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա ծավալների որոշակի խնդիր է առաջացրել ։


Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել:


Հանձնաժողովը կատարել է նաև գնագոյացման ուսումնասիրություններ, պարզելու՝ արդյոք առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում:


Մրցակցային օրենսդրության խախտման դեպքեր չեն բացահայտվել:


Ըստ Հանձնաժողովի գնահատականի, տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման:


Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների և մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման և չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երևույթների կանխարգելման և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 120


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Ժամանց

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր