• 08:03 – Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ է դրել 2 օրինագիծ, որոնցով կսահմանափակվեն բուքմեքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում 
  • 10:25 – Ստուգեք ձեր կենսաթոշակային միջոցները, հարգելի քաղաքացիներ, 2018-ին դուք տուժել եք․ Սուրեն Սահակյան 
  • 08:28 – Ապրիլին Թեհրանում քառակողմ հանդիպում կկազմակերպվի՝ Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան 
  • 08:09 – Ծնողները 7 անչափահաս երեխաների հետ Կառավարության շենքի դիմաց վարչապետի հետ հանդիպում են պահանջում 
  • 06:39 – Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և ձերբակալվել է Բերդում մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը 
  • 11:45 – Շաբաթվա թեժ շոփինգ․ Փետրվարի 16-23 

Ռուս-թուրքական անկեղծության պահը՝ հայկական անվտանգության հաշվին

«Ժամանակ» թերթը գրում է.«Հայաստանում Ռուսաստա­նի դեսպանը երեկ հայտարա­րել է, որ հայ-ռուսական հարաբերությունը խորը պատ­մություն ունեցող, դարերի հարաբերություն է: Ըստ նրա՝ դա այն է, ինչը որոշում է մեր հարաբերության հաջորդա­կանությունը:


Ռուսաստանի նոր դեսպան Կոպիրկինը, անցնելով իր պարտականու­թյունների կատարմանը, աչքի ընկավ հատկանշական մի հայտարարությամբ՝ Հայաստանի հանդեպ «փափուկ ու­ժի» քաղաքականության մա­սին:


Ինչ է ենթադրում «փափուկ ուժը», դեռևս այնքան էլ պարզ չէ, բայց նաև խոստովանություն էր, որ նախկինում Ռուսաստանը վարել է «կոշտ ուժի» քաղաքականություն: Մի կողմից սա նշանակում է, որ Մոսկվան տեսնում է Հայաստանում քաղաքականու­թյան փոփոխության անհրա­ժեշտություն, թեև սա արդեն միայն կույրը կարող էր չտես­նել, այն էլ՝ Ապրիլյան քառօ­րյայից և առավել ևս երկու տարի անց էլ՝ թավշյա հեղա­փոխությունից հետո: Մյուս կողմից, սակայն, ուժը մնում է ուժ՝ կոշտ, թե փափուկ, և Ռուսաստանը, ըստ էության, շարունակում է Հայաստանի հետ քաղաքականությունը դիտարկել ոչ թե գործընկերու­թյան, դաշնակցության և ըստ այդմ՝ առաջարկների տրամա­բանությամբ, այլ ուժի:


Իհարկե, փափուկն այս դեպ­քում չարյաց փոքրագույնն է թվում, սակայն մյուս կողմից՝ «փափուկ ուժը» վկայում է եղած նպատակներին հասնե­լու այլ մեթոդաբանություն, ըստ այդմ՝ դրա էֆեկտիվու­թյան ակնկալիքը ոչ թե Հայաստանի համար է, այլ հենց իր՝ Ռուսաստանի:


Մինչդեռ, հայ- ռուսական հարաբերության բնույթը, փոխադարձ նշանա­կությունն ու աշխարհաքաղաքական համատեքստն այնպիսին է, որ այստեղ քաղաքա­կանության փոփոխությունից պետք է բխեցվի էֆեկտիվու­թյան երկկողմ ակնկալիք: Դա նշանակում է, որ պետք է քա­ղաքականության փոփոխու­թյան հիմքում լինի նպատակ­ների փոփոխությունը:


Եվ այս­տեղ առաջանում է առանցքա­յին հարցերից մեկը, որ բխում է դարավոր բարեկամության, պատմության խորքից եկող հարաբերության մասին նրա հայտարարությունից:

Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայումս և արդեն տևական ժամանակ պատմության, եթե ոչ դարերի, ապա առն­վազն դարի խորքից է բխեց­նում մեկ այլ հարաբերություն՝ Թուրքիայի հետ հարաբերու­թյունը, որի առհավատչյա է դիտարկվում մի փաստա­թուղթ, որը, ըստ էության, կառուցված է հայերի շահերի եւ անվտանգության վրա: Խոսքը ռուս-թուրքական պայմանագ­րի մասին է, որի կնքման հա­րյուրերորդ տարին է մոտե­նում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

скачать шаблон для dle скачать бесплатно фильмы


  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ
  • Դիտումների քանակ այսոր: 69


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր