• 09:47 – Ինչով է տարբերվում «թավշյա» հեղափոխությունը «արյունոտից».Ի՞նչ հետևություններ պիտի անի Նիկոլ Փաշինյանը 
  • 16:21 – ՀՅԴ-ն իշխանություններին դեղին քարտ ցույց տվեց. Տեսանյութ 
  • 20:36 – Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցերում» 
  • 03:01 – Երևանի 2800-ամյակի այգին բացվել է 
  • 13:10 – ԱՄՆ-ում ձերբակալել են հայազգի «զենքի բարոնին»՝ապօրինի վաճառք իրականացնելու,փողերի լվացման համար 
  • 09:17 – Ովքե՞ր են ավելի շատ բամբասում՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք և ում բամբասանքն է ավելի վտանգավոր 

Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն. Արսեն Բաբայան

Վարչապետի աշխատակազմը մշակել և e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով պետական իշխանության մարմինների համար նախատեսված պարգևատրման ֆոնդից աշխատողների պարգևատրման միասնական կարգը և պայմանները սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ աշատակմազի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:


«Հարկ է նկատել, որ ներկայացված որոշման ընդունմամբ կխախտվի 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված օրինականության սկզբունքը: Խատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին»: Այսինքն՝ կառավարությունը լիազորված է ընդունել միայն այնպիսի որոշումներ (ենթաօրենսդրական ակտեր), որոնք ընդունելու համար ունի օրենքով ուղիղ հանձնարարություն (լիազորվել է), իսկ եթե չկա այդպիսի հանձնարարություն, ապա իրավունք չունի ընդունել:



Օրենսդրությամբ ՀՀ կառավարությանը տրված չէ պարգևատրման միասնական կարգ և պայմաններ սահմանելու լիազորություն, հետևաբար՝ քննարկվող որոշման ընդունումն արգելվում է, հաշվի առնելով նաև Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ Պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:


Հետևաբար, քննարկվող որոշումն ընդունվելու դեպքում այն կլինի հակասահմանադրական:


Հ.Գ. ի դեպ, որոշման նախագծի հիմքում դրված՝ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Oրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետը որևէ առնչություն չունի նախագծի ընդունման հիմքի հետ», — գրել է նա:


хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսոր: 81


    Ձեր Մեկնաբանությունը
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    • Կարդում են
    • Այսօր
    • Թոփ 12
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Գեղեցկության Մրցույթներ
    Մշակույթ

    → FMG

    Օպերատիվ ամփոփագիր