Կոտայքի մարզպետը 68 օգտատիրոջ դատի է տվել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կոտայքի մարզպետը 68 օգտատիրոջ դատի է տվել

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրել է.

«Կարևոր․

ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը,


արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:

Ելնելով վերոգրյալից՝ երեկ հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ տարրեր պարունակող 68 դրվագներից բաղկացած հիմնավոր փաստերով դիմել եմ դատարան՝ օրենքի շրջանակներում, դատական կարգով վերականգնելու իմ պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը, ըստ այդմ խնդրելով նաև Դատարանին՝ պարտավորեցնելու պատասխանողին․


— «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում տեղադրված՝ ինձ վերաբերող վիրավորանք պարունակող գրագրության արդյունքում ներողություն խնդրել ինձանից՝ սահմանելով այն հայտնելու ձևը:


— պատասխանողից հօգուտ ինձ բռնագանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելագույն սահմանաչափի դրամական միջոցներ, որպես վիրավորանք և զրպարտություն պարունակող գրագրությամբ ինձ պատճառված ոչ նյութական վնասի

փոխհատուցում (այն կուղղվի մեր մարզային ենթակայության դպրոցներից մեկում որևէ հիմնախդրի լուծմանը)։


— վերջնական դատական ակտով լուծել նաև դատական ծախսերի հարցը:

Հ․Գ․ Հայցս պարունակում է 68 դրվագ… սա նշանակում է, որ հեղափոխությունից հետո կան մարդիկ, ում միակ կամ հիմնական զբաղմունքը եղել է ամիսներ շարունակ ինձ և իմ արած աշխատանքը փնովելը, «սևացնելը», անհիմն վիրավորանքների, սին մեղադրանքների, և իհարկե, մանիպուլյացիայի ճանապարհով իմ մասին ապատեղեկատվության ու զրպարտանքի, շատ հաճախ նաև՝ վիրավորանք պարունակող գրագրության տարածումը:


Ես պատրաստ եմ լսել ցանկացած օբյեկտիվ քննադատություն իմ կամ թիմիս գործունեության նկատմամբ, ինչպես նաև ականջալուր եմ առողջ քննադատությունից բխող՝ ցանկացած կառուցողական առաջարկի, բայց միևնույն ժամանակ մանիպուլյացիոն տեխնոլոգիաների և/կամ սեփական կամ այլ ծախու լրատվական ռեսուրսների կիրառմամբ իմ դեմ ուղղված արշավներին ես շարունակելու եմ խստագույնս հակադրել ՀՀ օրենսդրությունն ու իրավական այն ակտերը, որոնցով պաշտպանված է ՀՀ ցանկացած ՔԱՂԱՔԱՑԻ:


Կոտայքում բարեփոխումներն անկասելի՛ են, իսկ այդ բարեփոխումների ֆոնին ամենակարճ ժամկետներում հասնելու ենք կյանքի որակի էական աճին ու ՀՀ Քաղաքացու համար Կոտայքում արժանապատիվ կյանք կառուցելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալների կայացմանը»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 299


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v