Արցախի հարցում անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել մեր միասնական մոտեցումը. Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել Արցախի Խորհրդարանում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արցախի հարցում անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել մեր միասնական մոտեցումը. Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել Արցախի Խորհրդարանում

Փետրվարի 1-ին, Արցախ էր ժամանել ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պաշտոնական պատվիրակությունը, և ԱՀ Խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:


Արցախի հարցում անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել մեր միասնական մոտեցումը. Գագիկ Ծառուկյանը ելույթ է ունեցել Արցախի Խորհրդարանում  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Արցախի Խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը ողջունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների այցը և շնորհավորել խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողությունների առթիվ:


«Կարևորելով այս այցելությունների գործնական նշանակությունը՝ պետք է նշել, որ այս ձևաչափով հանդիպումները պարունակում են խորհրդանշական իմաստ՝ ուղերձներ հղելով աշխարհին, որ մայր Հայաստանում Արցախին և աշխարհասփյուռ հայությանը վերաբերող հարցերի քննարկումները մշտապես գտնվում են համահայկական միասնության տիրույթում: Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հարաբերություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր 12-ամյա խորհրդարանական ներկայացվածությամբ կարևոր դերակատարություն ունի՝ օրենսդրական փորձի փոխանակման և խորհրդարանական դիվանագիտության ոլորտում համագործակցության տեսանկյունից: Վստահ եմ՝ ՀՀ 7-րդ գումարման ԱԺ-ում խմբակցությունը ակտիվ գործունեությամբ շարունակելու է իր նպաստը բերել երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Ա. Ղուլյանը:


 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ  ասել է, որ Արցախ այցելությունը նպատակ ունի ամրապնդելու խորհրդարանական կապերը, ինչպես նաև խմբակցության կազմում ընդգրկված նոր պատգամավորներին ծանոթացնելու Արցախի խորհրդարանականների հետ․


«Մենք բոլորս մեկ ազգ ենք և այս հարցում անընդունելի են տարանջատումները: Արցախի հարցում անհրաժեշտ է շարունակաբար ամրապնդել մեր միասնական մոտեցումը, որպեսզի ավելի շուտ հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ միջազգային ճանաչմանը: Պետք է կարողանանք մեր միջազգային գործընկերներին առանց նախապայմանների հրավիրել Արցախ»,- նշել է Գ. Ծառուկյանը և ավելացրել, որ Արցախի իրենց գործընկերների հետ պատրաստ են քննարկելու հարցերի լայն շրջանակ:


ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասել է, որ ստեղծված պայմաններում առկա է բարենպաստ հարթակ, որը հնարավորություն է տալիս Արցախի հարցի ճիշտ և արդարացի խնդիրը հնարավորինս արդյունավետ մղել առաջ:   «Միասին մեծ աշխատանք ունենք տանելու, և մեր խմբակցության պատգամավորների վրա դրված է մեծ պարտականություն: Մարդու իրավունքը գերակա արժեք է, և այն չպետք է փոխվի՝ անկախ նրանից՝ նա ապրու՞մ է ճանաչված պետությունում, թե ոչ: Մեր աշխատանքով պետք է անենք առավելագույնը, որ միջազգային հանրությունը ընդունի, որ արցախցին ունի նույն իրավունքը, որը ունեն մնացած երկրների քաղաքացիները: Եվ այդ առումով պետք է անել առավելագույնը Արցախի ժողովրդի՝ ազատ հայրենիքում ապրելու իրավունքը և անվտանգությունը պաշտպանելու համար: Սա մեր պարտականությունն է: Այժմ պետք է միասին կազմել աշխատանքային պլան՝ հստակեցնելու, թե որն է լինելու մեր հետագա քայլերը միջազգային հարթակներում: Վստահեցնում եմ, որ հանձինս մեզ, ունեք վստահելի, ամուր և հավատարիմ գործընկեր»,- ավելացրել է Ն. Զոհրաբյանը:


ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Արցախի վերադարձը դեպի բանակցային գործընթաց չպետք է լինի միայն խոսքով․  «Մենք պետք է հասկանանք, թե երբ է Արցախը վերադառնալու բանակցային սեղանի շուրջ: Երկրորդ կարևորագույն հարցը վերաբերում է Մինսկի խմբի համանախագահների կողմից տարիներ շարունակ ներկայացվող այն թեզին, որ հրադադարի ռեժիմի խախտման նպատակով անվտանգության համակարգ պետք է ներդրվի, որը, սակայն դեռ բացակայում է: Սա պետք է լինի ամենօրյա օպերատիվ քննարկման առարկա: Այս ամենին զուգահեռ՝ պետք է կարողանանք պետական բյուջեից ավելացնել Արցախին հատկացվող աջակցությունը, և Արցախը պետք է առաջանցիկ տնտեսական տեմպերով զարգանա»,- ասել է Մ. Մելքումյանը:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 368


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v