• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Կառավարությունը նոր առաջարկ է արել,մենք էլ համաձայնել ենք.«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիդ Գասպարյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի՝ «Բագրատաշեն» անցակետ այցից հետո ԱԱԾ–ն հայտարարություն էր տարածել, նշելով, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) ավելորդ դժվարություններ են ստեղծում մաքսակետում.«Կոչ ենք անում տրանսպորտային միջոցների սեփականատերերին 7-օրյա ժամկետում՝ մինչեւ հունվարի 31-ը, անցման կետի տարածքից դուրս բերել դրանք՝ այլապես կենթարկվեն վարչական պատասխանատվության»:


«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Դավիդ Գասպարյանը  Politik.am-ի հետ զրույցում  չհերքեց այն փաստը, որ այդ մեքենաներն անհարմարություններ են ստեղծում, սակայն նախաձեռնության նպատակը անհարմարություն ստեղծելը չէ.«Հանգամանքներն այնպես են դասավորվել, որ նման իրավիճակ է ստեղծվել: Չեմ ուզում մեղավորներ փնտրել, բայց  այդ մեղավորները մեքենաների սեփականատերերը չեն»


Մեքենաներն անցակետի չեզոք գոտուց հանելու միակ ճանապարհը  «ներմուծում ներքին վերամշակման համար» մաքսային ընթացակարգն է։ Սակայն նախաձեռնության անդամները, բազմիցս անդրադառնալով այդ ընթացակարգին, նշել են, որ համաձայն չեն այդ տարբերակին, քանի որ այդ պարագայում 10 օր ժամկետ է տրվելու, որից հետո մեքենան տուգանվելու է.«Կառավարությունը մեզ նոր առաջարկ է արել, մենք էլ համաձայնության ենք եկել։ Հիմա ժամանակ է պետք, որ նոր օրենք ընդունվի և այդպիսով հնարավորություն ստանանք մեքենաները դուրս բերել անցակետից։Եթե մենք մեքենաները ներմուծենք այդ  ընդացակարգով էլ ինչի՞ համար ենք նոր օրենք ընդունում։ Համաձայն չենք ղեկ փոխելուն և բացառվում է, որ այդ ընդացակարգով մեքենաներ ներմուծենք»:


Ավելացնենք, որ այժմ մոտավորապես 500-ից ավելի մեքենա կանգնած է «Բագրատաշեն» անցման կետում:


 

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 212


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v