Հիմարություն հանուն ոչնչի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Հիմարություն հանուն ոչնչի

Հայաստանում քաղաքական գործիչների մի դաս կա, որի ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են որպես արևմտամետ գործիչներ, և հայտարարում են, որ մեր պետության շահը  արևմտյան պետությունների հետ հարաբերություներ ունենալու մեջ է։  Այս տիպի գործիչները ոչ թե արևմտամետ են, քանի որ Հայաստանի հանրապետության շահն է այդպես պահանջում, այլ արևմտամետ երևալը գեղեցիկ և ժամանակակից զբաղմունք է, ու իրենք այդպես են ներկայանում։


Նման գործիչները անգամ եղանակային վատ պայմանների համար կարող են մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը։ Այս գործիչները կարող են ամենասև գույներով ներկայացնել ՌԴ-ն, և ամենավառ գույներով ներկայացնել արևմտյան երկրները, ու բոլորովին կարևոր էլ չէ, թե ով ինչ կարևորություն ունի Հայաստանի անվտանգության համար։


Նման քաղաքական գործիչների թվին է դասվում երիտասադր պատգամավոր Հայկ Կոնջորյանը։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը օրենսդիրի այսօրվա նիստի ժամանակ ելույթով է հանդես եկել, որտեղ որակումներ է տվել Հայաստանի հարևան պետություններին․«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ»,-ասել է Կոնջորյանը։


Հայկ Կոնջորյանի հայտարարությունը մինաշանակ հիմարություն էր, և հիմարություն էր հանուն ոչնչի։ Եթե Ռուսաստանի մասին քննադատությունները կարողանում են ներկայացնել որպես Հայաստանի շահերի պաշտպանություն, ապա Իրանի դեպքում անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս երիտասարդը նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես գալիս։ Իրանը պաշտոնական մակարդակով երբեք Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծել, ավելին՝ պատերազմի տարիներին բաց է պահել իր սահմանը ու կենսական նշանակության բեռներով ապահովել Հայաստանը։ Իրանը Հայաստանի համար խնդիրներ չի ստեղծել այն դեպքում, երբ Կոնջորյանի մատնանշած ժողովրդավար Վրաստանում ամսվա ընթացքում մի քանի անգամ պայթեցվում էր Հայաստան մտնող գազատարը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ իր թիմակիցների հետ թրեյնինգ իրականցնի և հասկացնի նրանց, որ նրանք այլևս բլոգեր կամ ընդդիմադիր ակտիվիստ չեն ու չեն կարող պետության ամենաբարձր ամբիոնից ասել այն, ինչ իրենց մտքով անցնում է։ Հայկ Կոնջորյանի հայտարարությունը ուղիղ հարված է Հայաստանի պետական շահին, ու եթե նա այս կերպ է շարունակելու իր պատգամավորական գործունեությունը, ապա լավ կլինի՝ Փաշինյանը որևէ կերպ լռեցնի նրան։


Հ․Գ․ Իր ելույթից հետո Կոնջորյանը փորձել է  ուղղել իր սխալը՝ ասելով, թե վիրպել է։ Բայց ակնահայտ է, որ դա վրիպակ չի եղել, և,ամենայն հավանականությամբ,  Փաշինյանի աշխատակազմից են հուշել նրան, որ նա վրիպել է։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 358


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v