«Դա անարդար է վճարողների նկատմամբ». Երևանի քաղաքապետարանում նոր նախագիծ կներկայացվի » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

«Դա անարդար է վճարողների նկատմամբ». Երևանի քաղաքապետարանում նոր նախագիծ կներկայացվի

«Թյուրիմացություն է տեղի ունեցել: Նորից վերահաստատվել է՝ ընդհանուր բյուջեով: Այժմ մեր մի քանի ավագանիներ ներկայացնելու են նախագիծ, որպեսզի այդ որոշումը հանվի, որովհետև, ի սկզբանե, քաղաքապետին ասվել էր, և քաղաքապետն ինքը համաձայն էր, որ այս որոշումը չպետք է լինի»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց «Դինգո Թիմ» ՀԿ կամավոր Գոհար Մանուշակյանը՝ անդրադառնալով՝ Երևանի ավագանին 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին ընդունված այն որոշման մասին, ըստ որի՝ Երևանի վարչական տարածքում տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, uահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ:


Politik.am-ը զրուցեց նաև «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանի հետ: Ըստ Օվսաննա Հովսեփյանի՝ որոշումը նոր չէ, հաստատվել է 2011 թվականի նիստով.

«Ըստ պաշտոնական տվյալների՝ անցած տարվա ընթացքում մոտ 2,5 մլն դրամի տուրք է գանձվել Երևանում՝ և ոչ միայն շների ու կատուների համար, այլև քաղաքային միջավայրում պահված այլ ընտանի կենդանիների համար (հավեր, խոզեր, կովեր և այլն)»:


Ըստ Օվսաննա Հովսեփյանի՝ նախագծում շատ բացթողումներ կան: Նախ պետք է կենդանիների պարտադիր գրանցում լինի: Եվ այստեղ շատ կասկածելի է՝ ինչպես է քաղաքապետարանն իմանում, որ մարդու տանը կա կենդանի.«Օրինակ, դեպք նշեմ. մարդն իր տանը պարզապես ժամանակավոր կենդանի էր պահում, և նրան ծանուցում էր եկել, այնինչ՝ նա իրականում կենդանի չուներ: Նախկինում կոմունալ աշխատակիցների միջոցով էին տեղեկանում՝ տանը կենդանի կա՞, ինչը սխալ մոտեցում էր: Մի մասը վճարում էին, մի մասը ընդհանրապես ծանուցում չէին ստանում: Դա անարդար է վճարողների նկատմամբ»:


Օվսաննա Հովսեփյանը մեզ տեղեկացրեց, որ պատրաստվում է նախագիծ ներկայացնել, ըստ որի՝ տուրքը պետք է ընտրողական լինի.«Օրինակ՝ որդեգրված կենդանիների տերերը չպետք է տուրք վճարեն, իսկ այն մարդիկ, ովքեր զույգում են կենդանիներին բիզնեսի նպատակով, պետք է վճարեն մի քանի անգամ ավել: Այդ տուրքերը պետք է ծառայեն որոշակի բարեփոխումների՝ ընտանի կենդանիների վիճակը լավացնելուն, զբոսանքի վայրեր հատկացնելուն և այլն, մանավանդ, որ քաղաքապետարանի ծրագրում այդ ամենը ներառված է: Իմ առաջարկում լինելու է նաև, որպեսզի կենդանիների պարտադիր հաշվառում լինի»:

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 278


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v