• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Բուլկի Արամի դեմ ցուցմունք է տվել նրա մտերիմը. մանրամասներ քրգործից

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը հավանաբար կկալանավորվի արդեն 2019-ին, մասնավորապես, հունվարի 14-ից հետո, երբ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա և 6-րդ գումարման խորհրդարանը կհամարվի արձակված։


Ինչպես հայտնի է, Հարությունյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու մասին Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունները քննարկելու համար խորհրդարանում նիստը քվորումի բացակայության պատճառով չկայացավ։


Aysor.am-ին հայտնի են դարձել Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով որոշ մանրամասներ։ Նրան մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը»։


Ժամանակագրությունը


Մասնավորապես, Aysor.am-ը տեղեկանում է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2015-ին է հաղորդում իրենից տվել առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու դեպքի առթիվ և իրավապահներին հայտնել, որ 2008-ին բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանն իրեն պատկանող, ինչպես նաև ըստ նախնական համաձայնության, հետագայում իրեն փոխանցվելիք կազմակերպություններին գունավոր մետաղների 10 հանքավայրում իր լիազորությունների շրջանակում ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար որպես կաշառք պահանջել ու ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար գումար։


Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ 2015-ի սեպտեմբերի 11-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։ 2017-ի փետրվարի 7-ին, նկատի ունենալով, որ գործով ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ՝ որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։


Հետագայում ի հայտ են եկել քննության ընթացքում անհայտ, էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց հիման վրա 2017-ի նոյեմբերի 28-ին դատախազը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին։ Նույն օրը որոշումը ուղարկվել է ՀՔԾ՝ քննություն կատարելու համար։


Քրեական գործի մանրամասները


Քրեական գործի տվյալներով հիմնավորվել է, որ 2007-ի աշնանը Սիլվա Համբարձումյանը գունավոր մետաղների հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվելու նպատակով այցելել է բնապահպանության նախարարության երկրաբանական վարչություն՝ տեղեկանալու այդ գործունեությամբ զբաղվելու ընթացակարգերին։ Այդ նպատակով հետո այցելել է Բնապահպանության նախարարության ընդերքի վարչություն, որտեղ պատահական հանդիպել է իր ծանոթին, հետաքրքրվել ոլորտով և տեղեկացել, որ հանք շահագործելու համար անհրաժեշտ է ձեռք բերել հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ և կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ այդ լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, որը կազմակերպում է ՀՀ բնապահպանության նախարարի ղեկավարած միջգերատեսչական հանձնաժողովը։


Սրա միջոցով ծանոթացել է բնապահպանության նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի փոխտնօրենի հետ, ով եղել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մտերիմը, ում միջոցով էլ «Հայարդնախագիծ ինտսիտուտ»-ի շենքում հանդիպել է Արամ Հարությունյանին և հայտնել հանքարդյունաբերությամբ զբաղվելու իր մտադրության մասին։


Զրույցի ընթացքում Հարությունյանն ակնարկել է, որ ուսումնասիրության լիցենզիաների ձեռք բերելու համար աճուրդի գումարից բացի, այլ գումարներ են անհրաժեշտ կոնկրետ իր պահանջած հանքերևակումների աճուրդի դնելու գործընթացը կազմակերպելու համար և հասկացրել, որ դրա համար պետք է կաշառք տա։ Խորհրդակցելով ծանոթ երկրաբանների հետ՝ որոշել է ձեռք բերել ընդհանուր 10 հանքավայրերի ուսումնասիրության լիցենզիաներ, որի մասին հայտնել է Հարությունյանին։


Քննարկումների ընթացքում պայմանավորվել են ձեռք բերել Սյունիքի մարզի Խուստուփ-Ծավի և Բերդիքարի պղինձ-մոլիբդենային հանքերևակումների, Գեղարքունիքի մարզի Ջիլի քրոմիտների, Կոտայքի մարզի Արզականի տիտանի, Սյունիքի մարզի Մերձարաքսյանի, Գյոզ-Գյոզի և Փխրուտի ոսկու, Գեղարքունիքի մարզի Թթուջոր-Ճամբարակի և Տիգրանաբերդի պղնձի, Լոռու մարզի Բարդուտի ոսկու հանքերևակումների ուսումնասիրության հատուկ լիցենզիաները։


Այդ հատուկ լիցենզիաները տամադրելու համար Արամ Հարությունյանը պահանջել է 4.2 մլրդ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք։ Նա հայտնել է, որ լիցենզիաները տրամադրվելու են 5 տարի ժամկետով, սակայն հետագայում դրանց ժամկետը երկու անգամ կերկարացնի երկու տարով՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով հանքերում կատարել անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ։ Սիլվա Համբարձումյանը համաձայնել է նշված գումարի չափին և պատրաստակամություն հայտնել լիցենզիաները ձեռք բերելուն զուգահեռ՝ բանկում ունեցած իր հաշիվներից գումարներ պարբերաբար կանխիկացնել ու Հարությունյանի օգնականի միջոցով ուղարկել նրան։


Փոխհամաձայնության արդյունքում 2008-ի հունվար-նոյեմբերի ամիսների ընթացքում 10 հանքերևակումների ուսումնասիրության 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանի ղեկավարած ընկերությունների տրամադրության տակ։

Նույն տարվա մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Սիլվա Համբարձումյանը «ՎՏԲ-Հայաստան» բանկում իր անվամբ բացված հաշվեհամարից կանխիկացրել և Արամ Հարությունյանի օգնականի միջոցով նրան է փոխանցել 6 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գումարը։ Գումարի առաջին մասը՝ 600 հազար ԱՄՆ դոլարը հունվարի 29-ին բանկում կանխիկացրել է իր հաշվեհամարից և օգնականի միջոցով տվել է Հարությունյանին։ Հաջորդ օրը տեղի է ունեցել Արզականի տիտանի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիայի համար անցկացվող աճուրդը, որտեղ հաղթող է ճանաչվել Համբարձումյանի ՍՊԸ-ն։ Ապա Համբարձումյանը, ըստ պայմանավորվածության, շարունակել է մասնակցել աճուրդներին, որոնց զուգահեռ՝ Հարությունյանի օգնականի հետ այցելել են բանկ, որտեղ մարտ և ապրիլ ամիսներին երկու անգամ կանխիկացրել է 2 մլն-ական դոլար և մեկ անգամ էլ 1 մլն դոլար ու փոխանցել նրան։


Մանրամասները՝ Aysor.am կայքում։

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 131


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v