Ռոբերտ Քոչարյանը հարգել է Վազգեն Սարգսյանի հիշատակը, իսկ Արամ Սարգսյա՞նը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Ռոբերտ Քոչարյանը հարգել է Վազգեն Սարգսյանի հիշատակը, իսկ Արամ Սարգսյա՞նը

Ռոբերտ Քոչարյանի գրքով մի շարք դիմակներ են պատռվելու, արդեն հրապարակված մի քանի էջում ակնհայտ է դա։ Բայց որ գրքով պատռվելու են դիմակներ նաև գրքից դուրս, ա՛յ դրա մասին չէինք մտածել։


Բավականին տարօրինակ է գրառումը, որը կատարել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը։ Ոչ երկար գրառումից մեկ կարճ կտորի ենք ուզում անդրադառնալ, որտեղ Արամ Սարգսյանը դիմում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Ընկեր էիք, ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները»։


Արամ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի երկրպագուն չէ, դա, իհարկե, հասկանալի է, բայց պահեր կան, երբ պարզապես կարելի է լռել, քան հակադիր ձևանալով՝ քեզ դնել ծիծաղելի դրության մեջ։


Ռոբերտ Քոչարյանն իր գրքի՝ Հոկտեմբերի 27-ին վերաբերող հատվածում նշում է, որ այն ժամանակ, երբ ԱԺ-ում ահաբեկչություն էր եղել, սպանվել էին 8 հոգի, այդ թվում՝ ՀՀ վարչապետն ու ԱԺ նախագահը, ՊՆ-ում խորհրդակցում են և իրար մեջ պաշտոն բաժանում.


«Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները: Այսպիսի դասավորություն էին մտածել. պաշտպանության նախարարը մնում է իր տեղում: Նրա եղբայրը, որ մեր ԱԻՆ-ում էր աշխատում, դառնում է անվտանգության նախարար: Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի քանի անգամ ասել էի. «Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»: Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչք էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:


Ու ես պայթեցի:


– Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում: Անասուննե՜ր:


Մի խոսքով, հայհոյելով դուրս արեցի»,- իր գրքում պատմել է Ռոբերտ Քոչարյանը:


Արամ Սարգսյանը, ըստ ինձ, պետք է սա ընթերցելով՝ հպարտություն զգացած լիներ, որ իր եղբոր դիակի կողքին նախագահն առևտուր չի արել Վազգեն Սարգսյանի «ընկերների» կամ «շրջապատի» հետ, և ավելին՝ պետք է նրանց ասելիք ունենար՝ իր եղբոր դիակի կողքին «առևտուր» անելու փորձի համար։


Գրքի այս հատվածը նորություն չէ, այդ մասին եղել են հրապարակումներ։


Զարմանալին Արամ Սարգսյանի արձագանքն է։ Վահան Շիրխանյանի և Վաղարշակ Հարությունյանի մասին գրում է մտերմի դիմելաձևով։ Երևում է, որ Արամ Սարգսյանը մինչև հիմա «Վազգենի շրջապատ» է համարում նրանց։ Բայց նա հենց առաջինը պետք է պատիվ պահանջեր այդ «շրջապատից»։


«Ընկեր էիք, ու անգամ հորինածումդ չես թաքցնում, որ զզվում էիր Վազգենի շրջապատում եղած մարդկանցից, որ սխալ էիր համարում Վաղոյի, Շիրխի ու մնացածի նշանակումները»,- ասում է Արամ Զավենիչը։ Իսկ կարմիր գրիչով գրված այդ թուղթն ապացուցում է  Քոչարյանի՝ Շիրխանյանի մասին Վազգեն Սարգսյանին ասածի ճշմարտացիությունը։


Ուրեմն ինչ, Ռոբերտ Քոչարյանը դուրս է վռնդել Վազգեն Սարգսյանի հիշատակն անարգողներին, իսկ Արամ Սարգսյա՞նը ․․․


ՌԱՖԱՅԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ


168 ժամ

хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 224


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v